Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 10:18 29-06-2025

Գիշերը ՌԴ-ն զանգվածային հարձակում է իրականացրել․ կան զոհեր. Ուկրաինայի ԶՈւ

Գիշերը Ռուսաստանը զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա՝ անօդաչու թռչող սարքերով, բալիստիկ և թևավոր հրթիռներով։

Գիշերային հարձակման ընթացքում Ուկրաինայի տարածք է արձակվել 60 հրթիռ, հայտնում է Ուկրաինայի ԶՈւ-ն։ Գրանցվել է նաև 477 անօդաչու թռչող սարքի արձակում, այդ թվում՝ ավելի քան 250 «Շահեդ»։

Ամենաինտենսիվ հարվածները գրանցվել են Լվովում, Զապորոժիեի մարզում, Չերկասիի մարզում, Կրեմենչուգում, Նիկոլաևում և Դոնբասում։

Զապորոժիեում և Կրեմենչուգում վնասվել են արդյունաբերական ձեռնարկություններ, Չերկասիում կա վեց զոհ։