Արտաքին 1 տարի առաջ - 17:54 28-06-2025

Էլենե Խոշթարիան և Գեդևան Փոփխաձեն հացադուլ են սկսել խորհրդարանի շենքի մոտ

Վրաստանի «Փոփոխությունների համար կոալիցիայի» առաջնորդ Էլենե Խոշթարիան և «Վրացական երազանքի» նախկին անդամ, ընդդիմադիր Գեդևան Փոփխաձեն հացադուլ են հայտարարել՝ բողոքելով իշխանությունների կողմից ընդդիմադիր գործիչներին կալանավորելու դեմ։ Գրում են վրացական լրատվամիջոցները։

Հացադուլ անողները բողոքի վայր են ընտրել խորհրդարանի շենքի մոտ գտնվող տարածքը։

«Այժմ, երբ ռեժիմը նոր հարձակում է սկսել և, ըստ էության, կալանավորել է բոլոր քաղաքական գործիչներին, ես ուզում եմ հայտարարել իմ պայքարի նոր ձևի մասին։ Այս ձևը ո՛չ զգացմունքային է, ո՛չ էլ անմտածված, սա հաղթանակի ուղղված պայքար է։ Ես հացադուլ եմ սկսում Ռուսթավելի պողոտայում։ Ես չեմ շարժվի այստեղից։ Այս հացադուլը ինքնազոհաբերության հուսահատ քայլ չէ։ Սա վճռական որոշում է»,- ասել է Խոշթարիան։

Թբիլիսիի Ռուսթավելի հրապարակում նրանք քնապարկերով վրան են տեղադրել։

Վրացական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ սա Խոշթարիայի երկրորդ հացադուլն է. 2021 թվականի նոյեմբերին նա հացադուլ է հայտարարել դատապարտված Սաակաշվիլիի հետ համերաշխության ոգով, որը տևել է 17 օր։ Էլենե Խոշթարիան «Փոփոխությունների համար կոալիցիայի» չորս առաջնորդներից միակն է, որը գտնվում է ազատության մեջ։ Զուրաբ Ջափարիձեն և Նիկա Մելիան դատապարտվել են 7 և 8 ամսվա ազատազրկման՝ խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում