Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:51 26-06-2025

Կործանման այս ուղին խափանելու հեռանկար ունեցող մի միջոց կա՝ իմպիչմենտ. Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հաջորդը Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է։ Էսօր անոնսն է («նախաձեռնվել է քրեական վարույթ»), վաղը, հավանաբար, կլինի բուն գործողությունը՝ ձերբակալությունը։ Կլինի աղմուկ-աղաղակ, կհնչեն դատապարտումներ, հայտարարություններ ու զորակցություններ։

Կանցնի եվս 2-3 օր։ Կգնան մեկ այլ Սրբազան Հոր կամ ընդդիմադիր մեկ այլ գործչի հետևից։ Նորի՛ց կլինի աղմուկ-աղաղակ, նորի՛ց կհնչեն դատապարտումներ, հայտարարություններ ու զորակցություններ։
Կանցնի եվս 2-3 օր… Ու նորից նույնը։

2-3-4-5 անգամ՝ նույնը, ու կգա X ժամը՝ անդառնալի զիջումներ քպ-ի թուրքական տերերին։ Նորի՛ց կլինի աղմուկ-աղաղակ, ավելի մեծ չափով, նորի՛ց կհնչեն դատապարտումներ ու հայտարարություններ։
Կործանման այս հստակ ուղին տեսականորեն կարելի է խափանել երկու ձևով. Իմպիչմենտ՝ ինչքան շուտ, էնքան լավ, և Ընտրություններ՝ 2026-ի ամառը։

Կձգե՞նք մինչև 2026-ի ամառ։ Ինձ համար ակնհայտ էր, ու երեկ-այսօր է՛լ ավելի ակնհայտ դարձավ, որ չենք ձգի։ Մի օր կզարթնենք ու կտեսնենք, որ վերջ. մինչ մենք սպասում էինք՝ նիկոլը հասցրել է ավարտին հասցնել իր թրքական օրակարգը։ Ու դրանից հետո մեծ հաշվով էլ էական էլ չի լինի, թե ով է մեր երկրի հաջորդ ղեկավարը։

Ուրեմն իսկապես մնում է հեռանկար ունեցող միայն ու միայն մեկ ուղի՝ իմպիչմենտը։ Թեկուզ 10% հեռանկար, ես չգիտեմ։ Գուցե ավել, գուցե պակաս։ Բայց հաստատ 1%-ից ավել։ Իսկ 1-ը 0-ից միշտ ավելի լավ է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը