Արտաքին 3 տարի առաջ - 19:00 01-06-2023

Վրաստանն ունի հստակ եվրոպական հեռանկար. Ջոզեֆ Բորել

Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ Վրաստանն ունի հստակ եվրոպական հեռանկար։ Ինչպես փոխանցում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, այս մասին Բորելն ասել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի մեկնարկից առաջ։

Բոլորն կարևորել է, որ Վրաստանը պետք է շարունակի աշխատել բարեփոխումների իրականացման վրա։ Նա ևս մեկ անգամ նշել է, որ Վրաստանի եվրոպական հեռանկարը պարզ է եվրոպական կողմից։

«Կարծում եմ, որ այդքան առաջնորդների ներկայությունն այստեղ՝ ուկրաինական սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, ուժեղ ազդանշան կհղի մեր, շատ պետությունների, և ոչ միայն Եվրամիության միասնության մասին։ Վրաստանն ունի հստակ եվրոպական հեռանկար։ Միակ բանը, որ պետք է անել՝ շարունակել աշխատել բարեփոխումների վրա, կառուցել քաղաքական կայունություն, Վրաստանի եվրոպական հեռանկարը պարզ է եվրոպական կողմից։ Այժմ Վրաստանը մնում է շարունակել աշխատանքը»,- ասել է Ջոզեֆ Բորելը։

Հիշեցնենք, որ Վրաստանը Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանը երկար տարիներ եղել է ասոցացման երկրների եռյակի առաջնագծում, 2022 թվականի հունիսին Մոլդովան և Ուկրաինան ստացել են ԵՄ անդամակցության թեկնածուների կարգավիճակ, իսկ Վրաստանը ստացել է եվրոպական հեռանկար և իրականացման ենթակա 12 հանձնարարական։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում