Ներքին 1 տարի առաջ - 19:49 25-06-2025

Խաղաղության հաստատման հարցում կարևոր է ՀՀ-Ադրբեջան համաձայնագրի ստորագրումը․ Միրզոյան

Հունիսի 25-ին Չինաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Չինաստանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում։ Ողջույնի խոսքով հանդես է եկել և քննարկմանը մասնակցել է ինստիտուտի նախագահ Չեն Բոն։ Քննարկմանը ներկա են եղել ինստիտուտի փոխնախագահը և տարբեր աշխարհագրական ուղղություններով հետազոտական բաժինների ղեկավարներ, փորձագետներ:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահրթությունները, դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող դինամիկ աշխատանքները: Անդրադառնալով Հայաստան-Չինաստան երկկողմ հարաբերություններին՝ նախարար Միրզոյանն նշել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը Չինաստանի հետ համագործակցությունը բարձրարցնել նոր մակարդակի՝ առավել լայն օրակարգով, և այդ ուղղությամբ համատեղ տարվող աշխատանքները:

Զրուցակիցներն ընդգծել են, որ դրա համար առկա են լավ նախադրյալներ, որոնց շարքում կարելի է նշել այնպիսի առանցքային հարցերում, ինչպիսին է օրինակ տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ հարգանքը, մոտեցումների ընդհանրությունը:

Մյուս կարևոր ուղղության՝ տարածաշրջանային փոխկապակցվածության թեմայի շրջանակներում Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին. «Հայաստանը, գտնվելով կարևոր խաչմերուկում, կարող է նշանակալի դեր կատարել տրանսպորտային ու տնտեսական հաղոդակցությունների ցանցի ընդլայնմանն ուղղված ծրագրերում»:

Նախարարը հավելել է, որ այդ համատեքստում կարևոր են նաև հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանն ու զարգացմանն ուղղված ՀՀ ջանքերը:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների և խաղաղության մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը:
Անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական տարբեր զարգացումների, նախարար Միրզոյանը ներկայացրել է դրանց վերաբերյալ ՀՀ մոտեցումները:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրառում է կատարել ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը