Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:40 24-06-2025

Փաշինյանն ո՞ւմ է ասում տխմար, և ո՞վ է ծաղրում կրթվելը  

Ներդաշնակության հասնելու 3-րդ մակարդակում մարդը ներդաշնակության է հասնում սոցիումի հետ։ Քաղաքական տարրական կրթություն ստացածն այս մակարդակն ունի, ժողովրդին վերաբերվում է սիրով, նրա հետ ներդաշնակ է, չի վիրավորում։ Դիտողությունն անում է նրբանկատ, որ չկոտրի սիրտը։ Ժողովրդավարական համակարգում ժողովուրդն է որոշում՝ կունենա՞ս մանդատ, պորտֆել, թե՞ ոչ։ Մարդիկ, բացի մազոխիստներից, քվե չեն տալիս իրենց վիրավորողին, նրան չեն շնորհում քաղաքականություն որոշելու իրավունք։

«Մի մարդ, հազարամյակներ առաջ ասել է․ «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»։ Այս արտահայտությունը արդեն հազարամյակներ փոթորկում է մտածող մարդկանց միտքը։ Բայց հիմա ոմանք ծաղրում են կրթվելուն, ավելին իմանալուն, կատարելագործվելուն ուղղված շարժումը։ Այդ ոմանց բացի տխմարից՝ ուրիշ ի՞նչ անվանես»,- հունիսի 24-ին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքական մրցապայքարն ու քննադատությունը հասցեական են։ Անհասցե քննադատություն ու անորոշ ուժերի դեմ քաղաքական պայքար գոյություն չունի։ Պարզ չէ, թե ովքե՞ր են նրա նշած «ոմանք», որոնք ծաղրում են կրթվելուն, ավելին իմանալուն, կատարելագործվելուն ուղղված շարժումը։ Եվ՝ ո՞ւմ է ասում տխմար։

Աշխարհում բազմաթիվ քաղաքական գործիչներ են բանախոսություն կարդում ու հանգանակություն հավաքում, որոնք ուղղում են քաղաքական, մշակութային կրթական ծրագրերին։ Ունկնդիրները քաղաքականությամբ հետաքրքրվողներ են, որոնք բան են սովորում այդ մեծերից։ Այս շարքի ամենակարճ բանախոսությունը կարդացել է Չերչիլը՝ «Երբեք, երբեք, երբեք չհանձնվեք», ասել է ու ավարտել։ Բայց այս կարգի բանախոսւթյունները չեն կոչվում կրթվելու, կատարելագործվելու շարժում։

Բազմաթիվ մասնագետների կարծիքով՝ «Կրթվելը նորաձև է» շարժումը ծաղր է կրթության հանդեպ, քանի որ անտեսում են ակադեմիական ավանդույթները։ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը չունեն գիտական աստիճան։ Նրանք, որպես քաղաքական գործիչներ, կարող են բանախոսություն կարդալ, խոստովանություն անել, պատմել իրենց տեսածը, լսածը, կարդացածը, հետաքրքիր փորձը, կարծիք հայտնել։ Սակայն կրթությունը կազմակերպվում է կրթօջախներում։ Հետևաբար՝ այս շարժումն ինքնին ակնարկ է պարունակում, թե գիտական համայնքն անգործության է մատնված։ Ու ստիպված Նիկոլ Փաշինյանն է կրթում ժողովրդին։ Այսպես կազմակերպիչները ծաղրում են կրթության նվիրյալներին, գիտական համայնքին, կրթվելն ու կատարելագործվելը։

Վերջին հրապարակված տվյալներով՝ 3 միլիոնից 8 հազար մարդ է մասնակցել «Կրթվելը նորաձև է» շարժմանը։ Մնացյալը չգիտեն՝ այդ շարժման ժամանակ ինչ են խոսում։ Արդյո՞ք վարչապետը կարծում է, որ այս 8 հազարից բացի՝ մյուսները տխմար են։

ՀՀ-ում բազմաթիվ կրթօջախներ կան՝ դպրոցներ, քոլեջներ, բուհեր, ինստիտուտներ, ակադեմիա։ Կա նաև կրթության քաղաքականություն որոշող ԿԳՄՍՆ։ Դրանք պասիվ ներգրավվածություն ունեն «Կրթվելը նորաձև է շարժմանը։ Արդյո՞ք վարչապետը նկատի ունի, որ կրթօջախներում դասավանդողները, սովորողներները, ԿԳՄՍՆ պատասխանատուները տխմար են։

Պարզ չէ, թե ում է ուղղված վիրավորանքը։ Ենթադրելի է, որ ուղղված է բոլորին։

Իսկ ինչո՞ւ է վիրավորվում ժողովրդին։ «Կրթվելը նորաձև է» արշավն, ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն է 2026-ի ընտրություններին միտված։ Ինչքան շատ մարդ մասնակցի հանդիպումներին, այնքան կմեծանա նրա համակիրների քանակը, այնքան շատ կամավորների կարող են ներգրավել, և այնքան շատ քվե կարող են ակնկալել 2026-ին։ Սա հասկանում են գրեթե բոլորը։ Այս պատճառով է շարժումն առաջնահերթություն Փաշինյանի համար։

Այս առումով՝ Նիկոլ Փաշինյանի հունիսի 24-ի վիրավորական գրառումը ձախողման ցուցիչ է։ Հավանաբար՝ մարդիկ չեն ուզում լսել նրա խոսքը, ծաղրում են։ Ընդդիմադիր ուժերի հետևորդները, քաղաքականությամբ չզբաղվողները, չհետաքրքրվողները չեն ուզում մասնակցել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին, լսել նրա քաղաքական քարոզը։ Նա էլ բարկացել է, որ կորցնում է ժողովրդի սերը, ընկճվել է իր ձախողումից ու բոլորին ասում է տխմար։ Այսինքն՝ ժողովուրդն իրեն չի սիրում, նա էլ ցույց է տալիս, որ ժողովրդին չի սիրում։ Եթե այս է թեման, ապա սրա հետ ի՞նչ կապ ունեն կրթվելն ու կատարելությունը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին