Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 24-06-2025

Նորմալ չի, որ Նիկոլը տխմար է անվանում մարդկանց․ անպետք մարդ ա ինքը․ հարցում

Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում տխմար է անվանել իր և իր քաղաքացիական կնոջ «Կրթվելը նորաձև է» շարժումը ծաղրողներին։

«Մի մարդ, հազարամյակներ առաջ ասել է․ «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»։ Այս արտահայտությունը արդեն հազարամյակներ փոթորկում է մտածող մարդկանց միտքը։

Բայց հիմա ոմանք ծաղրում են կրթվելուն, ավելին իմանալուն, կատարելագործվելուն ուղղված շարժումը։
Այդ ոմանց բացի տխմարից ուրիշ ի՞նչ անվանես»,- գրել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ Նիկոլ Փաշինյանը տխմար է անվանում իր իր կնոջ «Կրթվելը նորաձև է» շարժումը ծաղրողներին»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ դա նորմալ չէ և երկրի ղեկավարին հարիր բառապաշար չէ։
«Չարիքով չսկսենք օրը, դաժան էր»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ նման արտահայտություն անելը նորմալ չէ։
«Ընդհանրապես նորմալ չի, անպետք մարդ ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա հարիր չէ վարչապետին։
«Ես կողմ չեմ նման արտահայտություններին, վարչապետին սազական չի, պետք է կոռեկտ լինել»,- ասաց նա։

«Նորմալ չի, երևի էդքան խելք չունի,նորմալ մարդը իրեն թույլ չի նման բան»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում