Արտաքին Միտք 1 տարի առաջ - 23:47 23-06-2025

Իրանի վրա իսրայելական հարձակումից ժամեր անց Թեհրանը արագ ուշքի եկավ և պատասխանեց

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

Իրանի վրա իսրայելական հարձակումից և հատկապես ԶՈւ-երի բարձրաստիճան սպայակազմի կորուստներից հետո ժամեր անց Թեհրանը կարողացավ արագ ուշքի գալ և պատասխան հարվածներով չեզոքացնել իսրայելական մարտավարական առավելությունը՝ վերականգնելով ստատուս քվոն։

Այսօր Կատարում ԱՄՆ-ի ռազմակայանին հարվածի հիմնական նպատակը նույնն էր՝ վերականգնել ԱՄն-Իրան ստատուս քվոն, և դա իրականացվեց։

Անշուշտ, որևէ մեկն ավելորդ պատրանքներ չունի առ այն, որ կողմերի ուժերը հենց թեկուզ միայն ռազմական ոլորտում հավասար են, ուստի Իրանի երկրորդ նպատակը ցույց տալն էր, որ նման անհավասարության պայմաններում էլ նույնիսկ այնպիսի կայունությսն դրախտ թվացող երկրները, ինչպիսիք Պարսից ծոցի արաբական պետություններն են, վայրկյանների ընթացքում կարող են մատնվել տագնապի և խառնաշփոթի, ուստի ոչ մեկին չպետք է ձեռնտու լինի նման տարածաշրջանային անկայունությունը, և Իրանի դեմ պատերազմը ավելի շահավետ է կանգնեցնել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում