ՔՊ-ում լարված է, Սամվել Կարապետյանի դեմ հրահանգը անձամբ վարչապետից էր․ մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Որքան էլ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարում է, թե Ակադեմիական քաղաքի նախագիծը ընթացքի հրաշալի փուլում է, սակայն երեկ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե նախագծի մեկնարկը տրվել է թերահավատությամբ, բայց վստահ առաջ են գնում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչքան մոտենում են 2026 թվականի Ազգային ժողովի հերթական ընտրությունների օրերը, այնքան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում լարվում են ներկուսակցան հարաբերությունները: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ այժմ ՔՊ խմբակցությունում գերլարված մթնոլորտ է տարբեր պատգամավորների միջեւ. մասնավորապես լարված են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ փոխհարաբերությունները: Կարելի է ասել՝ Քոչարյանն այեւս համակիրներ չունի խմբակցությունում, բոլոր ՔՊ-ականները ամեն ինչ անում են, որպեսզի Անդրանիկ Քոչարյանը հաջորդ խորհրդարանում չլինի:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սամվել Կարապետյանի հայտարարությունը` ի աջակցություն Եկեղեցու, խաղաղ երկնքում պայթած ռումբի դեր խաղաց` ստիպելով Նիկոլ Փաշինյանին բացահայտել, թե ինչ աստիճանի է խախտված իր նյարդային համակարգը, եւ ինչքան վտանգավոր է ինքը` երկրի ղեկավար աթոռին: Նրա անձնական օգտագործման ՆԳՆ-ն, ԱԱԾ-ն, ՊՊԾ-ն անմիջապես գործի էին անցել եւ արշավել դեպի Ուլնեցու փողոց` հավասարակշռությունը կորցրած անձի կամքը կատարելու: Իսկ նա գրել էր. «Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ»: ԱԺ-ում գտնվող Փաշինյանն օրվա ընթացքում 4-5 գրառում էր կատարել` մեկը մյուսից խայտառակ: Եվ այդ հրահանգը գլխավոր դատախազը, ՆԳ նախարարը, ԱԱԾ տնօրենը եւ մյուսներն ուղիղ էին հասկացել: 40-45 անձ էր ձերբակալվել Ուլնեցու փողոցից` առանց մեղադրանքի, առանց որեւէ հիմնավորման` ի կատարումն «բռնապետի» կամքի:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչո՞ւ դեմ քվեարկեցիք Ձեր իսկ հեղինակած նախագծին, երբ ընդամենը րոպեներ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարում էիք, որ սխալ է նախագիծը հետ կանչելը, ցիտում էիք Նիկոլ Փաշինյանին, որը դրական է վերաբերվել այդ նախագծին ու գաղափարին»,- հարցրինք ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանին: Խոսքը բանակից փողով ազատվելու աղմկահարույց նախագծի մասին է։ «Ես հավատարիմ եմ խմբակցությանը, դեմ չգնացի խմբակցության որոշմանը»։ Բայց օրեր առաջ խմբակցությունը փակ նիստ էր արել եւ արտահայտել իր դիրքորոշումը, որ դեմ է, եւ Ձեզ էլ հորդորել էր՝ հետ կանչել նախագիծը, սակայն Դուք անմռունչ առաջ էիք տանում նախագիծը, որն օրեր առաջ ԱԺ պաշտպանության հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել։ Սարգսյանն ասաց, որ ինքն արդեն ամեն ինչ ասել է: Գուցե Փաշինյանի՞ց եք sms ստացել։ «Ոչ, չեմ ստացել»։ Նշենք, որ Հայկ Սարգսյանը նույնպես ցանկանում է ՔՊ վարչության անդամ դառնալ եւ ինքնառաջադրվել է անդամության թեկնածու։ Ընտրությունները կայանալու են աշնանը` ՔՊ համագումարի ժամանակ:

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի