Ներքին 1 տարի առաջ - 12:50 17-06-2025

Ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանի կինը 2024-ին արտադրված BMW է գնել 

Oragir.News-ն այսօր ուսումնասիրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և նրա կնոջ՝ Գոհար Աբաջյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարագրերը, որոնք ավելի ուշ կներկայացնի իր ընթերցողների դատին։

Հայտարարագրերից պարզ է դառնում, որ Արարատ Միրզոյան-Գոհար Աբաջյան զույգը նկատելիորեն բարելավել է իր կյանքը՝ միայն 2024 թվականի համար հայտարարագրելով ավելի քան 71 մլն դրամ եկամուտ։

Արարատ Միրզոյանի կնոջ հայտարարագիրն ուսումնասիրելիս Oragir.News-ը պարզեց, որ վերջինս 2024 թվականի հոկտեմբերի 5-ին գնել է նույն թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա՝ 39․405,46 եվրոյով։ Նախկինում նա ուներ 2011 թվականի արտադրության KIA մակնիշի ավտոմեքենա, որը ևս իշխանափոխությունից հետո էր գնել՝ 2019 թվականի հունիսին, սակայն 2024-ի օգոստոսի 27-ին այս մեքնենա նա վաճառել է՝ 4 մլն 508 հազար դրամով։

Փաստացի 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը միայն իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կյանքի վրա է դրական ազդեցություն ունեցել։ Արարատ Միրզոյանը և Գոհար Աբաջյանը ասվածի լավագույն օրինակն են․ նախքան իշխանափոխությունը նրանք հեռուստացույցը ապառիկով էին գնում և ամիսներ շարունակ դրա տոկոսադրույքները չէին կարողանում վճարել, իսկ իշխանության գալուց հետո վերջիններս գերթանկարժեք մեքենա են գնում, ընդ որում՝ նույն թվականի արտադրության։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում