Արտաքին 1 տարի առաջ - 21:36 16-06-2025

Նեթանյահուն չի բացառել Խամենեիի սպանությունը

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը չի սրի հակամարտությունը, այլ կավարտի այն:

Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ABC News-ին տված հարցազրույցում։

Այդպես է նա մեկնաբանել արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրությունները, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «վետո» է դրել Խամենեիին սպանելու Իսրայելի ծրագրի վրա՝ հակամարտությունը սրելու վախից։

«Իրանը «հավերժական պատերազմ» է ուզում, և նրանք մեզ դնում են միջուկային պատերազմի շեմին: Իրականում Իսրայելը փորձում է կանխել դա, վերջ տալ այս ագրեսիային, և մենք դա կարող ենք անել միայն չարի ուժերին դիմակայելով», - ասել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետն ուղղակիորեն չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Իսրայելը պատրաստվում է հարձակվել Խամենեիի վրա, սակայն ասել է, որ իր երկիրն անում է «այն, ինչ անհրաժեշտ է»:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»