Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:20 16-06-2025

Արվեստում ինձ ամբողջական եմ զգում․ Միլենան պատրաստվում է իր պատմություններով հուզել և ներշնչել մարդկանց

Միլենա Շաքարյանը ծնվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։ Դեռ վաղ մանկությունից նա ցուցաբերել է մեծ հետաքրքրություն արվեստի նկատմամբ՝ ինքնաբուխ նկարելով, նվագելով և պատմություններ հորինելով։

2023 թվականին մասնակցել է «Ռոլան 19» միջազգային մանկապատանեկան կինոփառատոնին, որտեղ արժանացել է «Լավագույն սցենար» մրցանակին՝ ներկայացնելով իր հեղինակած մուլտֆիլմի սցենարը։ Սա դարձավ առաջին լուրջ քայլը դեպի սցենարագրության աշխարհ։

14 տարեկանում, երբ հաճախում էր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, գրել է իր առաջին գիրքը։ Այդ պահից սկսած գրականությունը դարձավ նրա ինքնարտահայտման գլխավոր ուղին։

Ազատ ժամանակ սիրում է նվագել կիթառ, նկարել, երբեմն էլ՝ պարզապես երազել։ Սովորել է նաև նկարչական դպրոցում։ Սիրում է լեզուներ սովորել՝ տիրապետում է ռուսերենին, այժմ ուսումնասիրում է անգլերեն, գերմաներեն։

«Փոքր տարիքից ինձ արվեստում եմ տեսել։ Իմ աշխարհն է դա, այնտեղ ինձ ամբողջական եմ զգում», — ասում է Միլենան։

Այսօր արդեն նա հստակ գիտի իր ապագա ուղին՝ ցանկանում է դառնալ կինոսցենարիստ և իր պատմություններով հուզել ու ներշնչել մարդկանց։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը