Արտաքին 1 տարի առաջ - 18:49 16-06-2025

Ինչպես է Իսրայելն Իրանի ներսում ԱԹՍ-ներ արտադրել. Թեհրանն արձագանքել է

Արևմտյան և իսրայելական աղբյուրները հայտնում են, որ Mossad-ը տարիներ շարունակ Իրանի ներսում մինի ԱԹՍ-ների արտադրական ցանց է կազմակերպել՝ տեղական անվտանգության ծառայություններին լիովին անտեղյակ պահելով։

Ըստ The Guardian, Axios և Times of Israel հրապարակումների՝ ԱԹՍ-ների բաղադրիչները smuggl-ով արտահանել են Իրանի տարածք՝ առևտրային բեռների քողի տակ։ Այնուհետև դրանք հավաքվել են փոքր արտադրական կետերում՝ Թեհրանի և այլ ռազմավարական շրջանների մերձակայքում։ Այս սարքերն օգտագործվել են հենց Իրանի ներսում հակաօդային պաշտպանական համակարգերի և հրթիռային կայանների խոցման համար՝ նախապատրաստելով Իսրայելի օդային հարվածները, այդ թվում՝ «Operation Rising Lion»-ը։

2025 թ. գարնանը Իրանի հսկայածավալ հակահարվածի՝ «Վադե Սադիկ 3»-ի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ իսլամական հեղափոխության պահապանները միաժամանակ արձակեցին ավելի քան 1000 ԱԹՍ և տասնյակ բալիստիկ հրթիռներ՝ ուղղված Իսրայելի տարբեր շրջանների՝ ներառյալ Թել Ավիվի վրա։ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ հարվածների հիմնական նպատակներն էին Իսրայելի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքները, էլեկտրակայանները և ռազմաբազաները։ Թեև իսրայելական ՀՕՊ համակարգերը՝ «Iron Dome»-ը, «David's Sling»-ը և «Arrow»-ը մեծ մասը հաջողությամբ խոցեցին իրանական հրթիռները, սակայն որոշները հասան թիրախներին, առաջացնելով լարվածություն և միջազգային խուճապ։

Իրանի պետական լրատվամիջոցները հայտարարեցին, որ այս գործողությամբ «տրվել է պատասխան թշնամու ներսից ծագած դավադրությանը»։

Այսպիսով՝ նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս պատերազմը տեղափոխվել հակառակորդի տարածք՝ առանց ավանդական ռազմաճակատի։ Տեխնոլոգիան դառնում է հիմնական զինվորն, իսկ գաղտնի գործողությունները՝ պատերազմ սկսելու նոր միջոց։ Ոչ թե հեռահար հարվածներ են հասցնում, այլ թշնամու տարածքում բջջային, աննկատ և տեղայնացված արտադրություն բացում, որը զուգորդվում է հետախուզական գերազանցությամբ։ Եվ Իրանի մասշտաբային ու ուղղակի պատասխանը ցույց է տալիս, որ ստվերում պատրաստվող պատերազմն, ի վերջո, պայթում է դրսում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է