Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 16:07 15-06-2025

Հայաստանից կրկին չվերթներ են հետաձգվել

Հայաստանից կրկին չվերթներ են հետաձգվել։

«Զվարթնոց» օդանավակայանի կայքից տեղեկանում ենք, որ այսօր չեղյալ են հայտարարվել Երևան-Դուբայ և Երևան-Աբու Դաբի չվերթները։

Դեպի Ռուսաստան չվերթներն էլ ուշացումով են մեկնելու։

Նշենք, որ ավելի վաղ տուրիստական գործակալությունները հայտնել են, որ այդ չվերթները կկայանան։