Ներքին 1 տարի առաջ - 11:43 15-06-2025

Երևանի «Մետաքս» թաղամասում հաստաբուն ծառերն արմատից պոկվել ու ընկել են ծաղկի սրահի վրա. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Ժամը 01:00-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Մետաքս» թաղամասում, հսկայական 2 բարդիներ քամու հետևանքով արմատից պոկվել և ընկել են նշված փողոցում գործող «Լաուրել» ծաղկի սրահի վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Ծառի ընկենելու հետևանքով կոտրվել է նաև երկաթե էլեկտրասյունը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ, 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները։

Երթևեկությունը նշված հատվածում մի քանի ժամ դադարեցվել է։

Դեպքի մասին տեղեկանալով՝ օպերատիվորեն ժամանել և մոտ 4 ժամ տեղում աշխատանքները ղեկավարել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը։

Ժամանել են նաև «Երքաղլույս» ընկերության ներկայացուցիչները, ովքեր վնասված էլեկտրասյունը հեռացրել են դեպքի վայրից։

Ողջ գիշեր դեպքի վայր այդպես էլ չժամանեցին և մինչ այս պահը չեն ժամանել Երևանի քաղաքապետատարնի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, ու ստիպված նրանց փոխարեն այդ աշխատանքը կատարեցին փրկարարները, Կենտրոնի թաղապետն ու նշված սրահի աշխատակիցները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված բակում կան դարձյալ մի քանի իրենցից վտանգ ներկայացնող ծառեր ու եթե պատկան մարմինները չհեռացնեն այդ ծառերը, մի օր հնարավոր է տապալվել և այն ունենա այլ ելք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում