Արտաքին 1 տարի առաջ - 13:39 14-06-2025

Իսրայելն ընդլայնում է Իրանի տարածքում գործողության մասշտաբները. Նեթանյահուի գրասենյակ

Իսրայելն ընդլայնում է Իրանի տարածքում միջուկային ծրագրի դեմ ուղղված գործողության մասշտաբները՝ հայտնել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը:

Իսրայելի վարչապետի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ հարվածները հասցվում են տասնյակ առանցքային օբյեկտների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների արձակման կայանքների, ռազմաբազաների և ռազմավարական ենթակառուցվածքի ուղղությամբ՝ ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա:

Տեղեկություն է տարածվել, որ հարձակման է ենթարկվել Թավրիզը: Թիրախում է եղել Թավրիզի նավթավերամշակման գործարանը:

Իսրայելական բանակի գլխավոր շտաբի պետը և Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարն էլ հայտարարել են Թեհրանում նոր թիրախների հարվածելու ծրագրերի մասին:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից