Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 09:32 11-06-2025

Գնահատում ենք ձեր այս վերաբերմունքը, պիտի դիմակայենք փորձություններին. Վեհափառ

Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդը քիչ առաջ ժամանեց Երևան, օդանավակայանում նրան դիմավորեցին հազարավոր քաղաքացիներ, որոնք այստեղ էին եկել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյաանի կոչին հետևելով՝ իրենց զորակցությունը հայտնելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու Վեհափառին, դատապարտելու իշխանությունների վարած հակեկեղեցական արշավը։

Ամենայն Հայոց կաթողիկոսին հավատավոր հայորդիները դիմավորեցին ծափողջույններով, «Վեհափառ» վանկարկումներով։

Կաթողիկոսը, գնահատանքով դիմելով հավաքված բազմահազարանոց հանրությանը, նշեց․

«Գիտեմ, որ դուք եկել եք այստեղ՝ ձեր վրդովմունքն արտահայտելու վերջին օրերին հանրապետության վարչապետի կողմից եկեղեցականների հասցեին թույլ տրված արտահայտությունների առնչությամբ։

Այդ արտահայտությունները՝ հնչեցված վարչապետի կողմից, համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակաց մոտ՝ ի սփյուռս աշխարհի։

Հավատում եմ, որ Աստծո ողորմությամբ և օգնականությամբ, ձեզ հետ միասին, խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։

Ամուր մնացեք ձեր հավատքի և առ Եկեղեցին ունեցած ձեր սիրո և հավատարմության մեջ։

Մենք ձեր այս վերաբերմունքը գնահատում ենք, բայց նաև ցանկանում ենք ասել, որ այն առավել ևս պարտավորեցնում է մեզ՝ եկեղեցականներիս, մեր առաքելությունը նույն նվիրումով ու հավատարմությամբ առ ձեզ, առ հայրենին մեր իրականացնելու՝ արդյունավոր կերպով, անշեղորեն։

Մեր հորդորը պիտի լինի, որ այս դժվարին ժամանակներում ամուր ու հաստատուն պահեք միաբանությունը ազգային մեր կյանքում։ Թույլ չտանք, որ որևիցե կերպ մեր կյանքում տեղ գտնեն այնպիսի արարքներ ու գործողություններ, որոնք կվտանգեն ազգային մեր միասնությունը։

Մենք հավատում ենք, որ մեր միասնական ջանքերով, մեր կարողությունների մեկտեղումով՝ պիտի կարողանանք դիմակայել բոլոր փորձություններին և հաղթահարել մեր կյանքի բոլոր դժվարությունները, լավատեսությամբ, հույսով ու հավատով կերտել մեր և մեր զավակների վաղվա պայծառ օրը։

Աստված օգնական և պահապան մեր ժողովրդին՝ այսօր և հավիտյանս»։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան