Ճապոնիան աջակցում է ՀՀ վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։
Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական:
«Ճապոնիայի տեսանկյունից, Հայաստանի գլխավոր աշխարհաքաղաքական առավելություններից է նրա ռազմավարական դիրքը՝ Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում»,- նշել է նա։