Արտաքին 1 տարի առաջ - 21:07 09-06-2025

Իսրայելը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ահաբեկչական պետություն է. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոշտ է արձագանքել Իսրայելի կողմից «Madleen» նավի նկատմամբ իրականացված միջամտությանը։

ԱԳՆ հայտարարության մեջ նշվել է. «Միջազգային ջրերում իրականացված միջամտությունը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է»։

Հայտարարության համաձայն՝ «Գազային մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով ուղևորվող և իր կազմում նաև Թուրքիայի քաղաքացիներ ունեցող «Madleen» նավի նկատմամբ Իսրայելի ուժերի միջամտությունը միջազգային ջրերում՝ միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։

«Նավարկության ազատությունն ու ծովային անվտանգությունը սպառնալիքի տակ դնող Նեթանյահուի կառավարության այս դատապարտելի գործողությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Իսրայելը ահաբեկչական պետություն է։ Գազայում սովն իբրև զենք օգտագործող և մարդասիրական օգնության առաքումը կանխող Իսրայելի ցեղասպան քաղաքականության դեմ միջազգային հանրության արդարացի արձագանքը շարունակվելու է։ Իսրայելի ագրեսիվ և իրավունքը չճանաչող պահվածքը չի կարող լռեցնել մարդկային արժեքները պաշտպանող ձայները»,-նշվել է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմածովային հրամանատարությունը վերահսկողություն է հաստատել Գազայի ափ ուղևորվող «Madleen» նավի նկատմամբ, որի տախտակամածին գտնվող 12 ակտիվիստների շարքում էր նաև շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը: Իսրայելի արտգործնախարարությունը հայտնել է, որ «Madleen»-ը վերաուղղորդվել է դեպի Իսրայելի ափեր, և ակնկալվում է, որ նրա ուղևորները կվերադառնան իրենց երկրներ:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանն էլ X-ում գրել է, որ նավը կալանելու գործողությունն իրականացվել է միջազգային իրավունքի լիակատար պահպանմամբ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից