Արտաքին 3 տարի առաջ - 18:00 27-05-2023

Լավրովն Ուկրաինան անվանել է ահաբեկչական պետություն

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Ուկրաինան ահաբեկչական պետություն է»։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Լավրովն ասել է «Մոսկվա․Կրեմլ․Պուտին» հաղորդման ընթացքում, որից մի հատված շաբաթ օրը հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը։

«Սա ահաբեկչական պետություն է, նրանք ներկայանում են այս որակի մեջ»,- ասել է նա՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ուկրաինական կողմի սպառնալիքները։

Ռուսաստանի գլխավոր դիվանագետը նաև մեղադրել է արևմուտքին՝ Կիևի ռեժիմին ուղղորդելու համար։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահին ուղղված սպառնալիքների համար պետք է պատասխան տա հենց արևմուտքը։

«Խոսքը ճնճղուկ չէ, այն արդեն դուրս է թռել, այս խոսքերի համար պետք է պատասխան տա Արեւմուտքը»,- եզրափակել է նա։










Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից