Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 10:42 09-06-2025

ԱՄՆ-ում բողոքի ալիք է բարձրացել անօրինական ներգաղթյալների արտաքսումների դեմ

ԱՄՆ-ում սկսվել են բողոքի զանգվածային ցույցեր՝ ի պատասխան անօրինական ներգաղթյալների ձերբակալությունների։ Լոս Անջելեսում Իմիգրացիոն ծառայությունների գործողությունների արդյունքում ձերբակալվել է առնվազն 44 մարդ։

Ցուցարարները փակել են փողոցներ, նետել քարեր ու ճայթռուկներ, այրել ամերիկյան դրոշներ։ Սպիտակ տունը ցույցերն անվանել է «անկարգություններ»։

Դոնալդ Թրամփը արձագանքել է խստորեն՝ Լոս Անջելես ուղարկելով Ազգային գվարդիայի 2000 զինվոր և սպառնալիք հնչեցնելով ծովային հետևակայինների ներգրավման մասին։

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը իրավիճակը որակել է «աննորմալ», սակայն ընդունել, որ այն արդեն դուրս է եկել վերահսկողությունից։ Անկարգությունները հետագայում տարածվել են նաև Նյու Յորքում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է