Ավելին 1 տարի առաջ - 12:27 04-06-2025

Chat GPT-ի ճգնաժամի մասին ֆիլմ կնկարահանվի. գլխավոր դերերում՝ Գարֆիլդն ու Բորիսովը

Հոլիվուդում պատրաստվում է նոր դրամա՝ հիմնված արհեստական բանականությամբ զբաղվող OpenAI ընկերությունում տեղի ունեցած իրական իրադարձությունների վրա։

Նախագիծը կղեկավարի իտալացի ռեժիսոր Լուկա Գուադանինոն։ Ֆիլմի սյուժեն կենտրոնանում է 2023 թվականին տեղի ունեցած աղմկոտ ճգնաժամի վրա, երբ OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալտմանը հանկարծակի ազատվեց աշխատանքից, սակայն մի քանի օր անց վերադարձավ պաշտոնին։

Դերասան Յուրա Բորիսովը կկերտի OpenAI-ի համահիմնադիր Իլյա Սուցկևերի կերպարը, իսկ Էնդրյու Գարֆիլդը կմարմնավորի Սեմ Ալտմանին։ Դերասանական կազմին հնարավոր է միանա նաև Մոնիկա Բարբարոն՝ տեխնիկական տնօրեն Միրա Մուրատիի դերում։