Ներքին 1 տարի առաջ - 14:06 01-06-2025

«Քո չստացված մանկությունը մեր վրա մի՛ բարդիր». ակցիա՝ կառավարական ամառանոցների մոտ

«Քո չստացված մանկությունը մեր վրա մի բարդիր», «Քանի՞ արծաթով ծախեցիր մեր զավակների հայրենիքը», «Իմ երեխայի խաղալիքը մնաց Մարտակերտում», «Վերադարձրու արցախցի երեխաների մանկությունը». այս և այլ պաստառներով հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ, ՀՅԴ երիտասարդները ակցիա են անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական ամառանոցի մոտ։

Ակցիայի նպատակն է հիշեցնել երեխաների հանդեպ ունեցած պետության պարտքը։

«Հունիսի 1-ը Հայաստանում տոն չէ։ Սա հիշեցում է, թե որքան անպաշտպան են մեր երեխաները, և որքան անկարող է պետությունը պաշտպանելու նրանց։ Մեր երեխաները խաղալու փոխարեն վախով են մեծացել, նրանց մանկությունը խեղվել է... Ով չկարողացավ պաշտպանել մեր երեխաներին, պետք է հեռանա»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ