Ներքին 1 տարի առաջ - 15:11 31-05-2025

Աննա Հակոբյանի նոր սկանդալային գրառումը. իրավունքի խախտում, զրպարտություն և պետության հիմքերի թուլացում

Այսօր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, հանդես է եկել հերթական սկանդալային գրառմամբ, որում թիրախավորել է լրագրող Բորիս Մուրազիին, ուղղելով սկանդալային բնույթի մեղադրանքներ։

«Բորիս Մուրազին շատ անձնական է ընդունել որոշ հոգևորականների սրբապղծությունների մասին բարձրաձայնումը։ Նա դրա համար ունի անձնական պատճառներ։

Ըստ հավաստի տեղեկությունների՝ Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին, և վերջինիս ֆավորիտ որոշ եպիսկոպոսների։ Ինձ սրա մասին արդեն մի քանի տարի է ասում էին, չէի հավատում։ Հիմա արդեն ակնհայտ է։ Կարծում եմ, տեսագրություններ էլ կլինեն համապատասխան մարմինների դարակներում»,- գրել է նա։

Այս հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ մայիսի 29-ի Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ևս մի աղմկահարույց հայտարարությամբ՝ ասելով, թե «եկեղեցիները չուլանացված են», ինչը նաև հանրային արձագանքի ու քննադատության ալիք բարձրացրեց։ Մայիսի 30-ին վարչապետը հայհոյախառն գրառում արեց, թիրախավորելով եպիսկոպոսաց դասին։ Աննա Հակոբյանն էլ այսօր փորձում է ապահովել քաղաքական պաշտպանություն ամուսնու համար, իր վրա վերցնելով սուր հարձակողական հռետորաբանությունը։

Բարոյական վնասներից բացի՝ մտահոգիչ է այն, թե ինչպե՞ս է երկրի ղեկավարի կինը տիրապետում նման «հավաստի տեղեկությունների»։ Եթե խոսքը պետական կառույցներից, մասնավորապես՝ ԱԱԾ-ից ստացված տեղեկությունների մասին է, ապա առաջ են գալիս իշխանության չարաշահման, ԱԱԾ պահոցների տեղեկությունների ապօրինի բացահայտման, հրապարակման, մարդու իրավունքների խախտման ռիսկեր։

Սա էլ ամենը չէ։ Աննա Հակոբյանի կողմից հրապարակված մեղադրանքները՝ առանց որևէ հիմնավոր փաստի կամ ապացույցի, կարող են դիտարկվել որպես զրպարտություն։

Ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի 1087.1 հոդվածի՝
«Զրպարտությունը՝ անձի արժանապատվությունը, պատիվը կամ գործարար համբավը արատավորող փաստացի տվյալների հրապարակումն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը»։

Բացի այդ, հանրային դեմքի կողմից նման անպատասխանատու հրապարակումները հակասում են նաև մարդու անձնական կյանքի պաշտպաության, անմեղության կանխավարկածի հիմունքներին։ Նմանօրինակ անհիմն մեղադրանքներն ու հրապարակումները ոչ միայն խաթարում են անհատի իրավունքը, պատիվն ու արժանապատվությունը, այլև խորապես քանդում են հանրային վստահությունը պետականության և օրինականության նկատմամբ։ Սա նաև մամուլի դեմ հարձակում կարող է որակվել, քանի որ թիրախում լրագրող է։

Այսպիսով՝ կարելի է նկատել, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը միտումնավոր լարվածություն են հրահրում, ընդդիմախոսների ուղղությամբ ցեխ շպրտելով, զրպարտելով, հայհոյելով ու պիտակավորելով։ Անհիմն ու սկանդալային այսօրինակ հայտարարությունները, մանավանդ՝ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձի ընտանիքի անդամի կողմից, վտանգում են օրենքի գերակայությունը, գցում երկրի միջազգային վարկը, ստեղծում անվտանգային ռիսկեր։

Այս առումով՝ սարսափելի է պատկերացնելը, թե ի՞նչ կլինի, եթե Աննա Հակոբյանի ու Նիկոլ Փաշինյանի կողմից թիրախավորվածները համարժեք պատասխանեն, հրապարակելով ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաների մասին սկանդալային «հավաստի տեղեկությունները»։

Ք․Ս․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը