Արտաքին 1 տարի առաջ - 22:21 30-05-2025

Փորձեր են արվում վերանայել Հայաստանի պատմությունը, ինքնությունը և հայ-ռուսական հարաբերությունները. Կոպիրկին

Փորձեր են արվում վերանայել Հայաստանի պատմությունը, ինքնությունը և հայ-ռուսական հարաբերությունները:

Այս մասին ասել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Երևանում կայացած հայագետների մրցույթի ամփոփման ժամանակ։

«Ահա թե ինչու հիմա, ավելի քան երբևէ, պահանջված է օբյեկտիվ գիտական վերլուծություն այն մասին, թե ինչն են իրենցից ներկայացնում Հայաստանը ու հայի ինքնությունը:

Սա կարևոր է նաև մեր երկրները միավորող հատկությունների համատեքստում: Հայաստանի և Ռուսաստանի ինքնությունները այնքան սերտորեն են միահյուսված, որ երբեմն դժվար է դրանք բաժանել: Հետևաբար, կարևոր է, որ հայագիտությունն այժմ այդպիսի ժողովրդականություն է վայելում Ռուսաստանում. Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում ստեղծվում է հայոց լեզվի դասավանդման ամբիոն: Սրանք այն գործընթացներն են, որոնց պետք է ամեն կերպ աջակցենք»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան