Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:09 30-05-2025

Արցախը քեշով տվեց, 5000 կյանք տարավ, Հայրենիքը դարձրեց լափաման, հիմա էլ մեր հավատն է պղծում և մնում հանդուրժված

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը.

Արցախը քեշով տվեց, հինգ հազար հայի կյանք տարավ, Հայրենիքը դարձրեց լափաման, Արարատ ու ցեղասպանություն ուրացավ, հիմա էլ մեր հավատն է պղծում և տակավին մնում հանդուրժված...

Այսքանից հետո ինչպես չասել, որ մեր ազգի իրական դեմքը նիկոլն է, այլ ոչ թե Անդրանիկն ու Նժդեհը, Սարոյանն ու Ազնավուրը...

Տարիներ, իսկ գուցե՝ դարեր շարունակ մենք մեզ ներկայացնում էինք որպես Տիգրան Մեծի կամ Վարդան Սպարապետի իրավահաջորդներ, այն ինչ, իրականության մեջ մենք մեր հավաքական կերպարով ոչ ավելին ենք, քան մի սովորական նիկոլ՝ իրար խաբող, թշնամու առաջ ծնկող, ազգայինը մերժող, նեղանձնականը՝ պաշտող... Մենք ոչ ավելին ենք, քան նիկոլի նման փողոցում լավաշ ճոթռող (կնշանակի՝ պատռող), մեկս մյուսին ատող, նախանձող և, որ ամենասարսափելին է, սեփական անցյալն ուրացող...

Չէ, հայեր ջան, ներող եղեք, բայց այսքանից հետո մենք, իրոք, հավաքական նիկոլ ենք...

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը