Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:25 29-05-2025

Վարչապետը խնդրին տեղյակ է, բայց արձագանք չկա. քարկոփեցի  

Լոռիում ջրհեղեղից ամենաշատ տուժածը մարզի ամենացածրադիր բնակավայրն էր՝ Քարկոփը: Վարարած Դեբեդը հիմնովին քանդել է գետափին տեղակայված փոքրիկ բնակավայրի պաշտպանիչ հենապատի մի մասը:

Գյուղի սկզբնամասից հենապատերի քանդվելուց հետո է գետը հոսել նաեւ Քարկոփ բնակավայրով: Աղետից հետո մեկ տարվա ընթացքում բնակավայրում աղետի հետեւանքները վերացնելու ուղղությամբ աշխատանքներ իհարկե կատարվել են, սակայն բնակիչները ամենաառաջնային աշխատանքը համարում են պաշտպանիչ ու հուսալի հենապատերի կառուցումը:

Կառավարության հրատապ ծրագրի շրջանակում մաքրվել է Դեբեդ գետի հունը, աշխատանքներն իրականացնելու համար պետական բյուջեից շուրջ 150 մլն դրամ է հատկացվել:

Քարկոփի դեպքում գետից դուրս բերված քարերը որպես պաշտպանիչ հենապատ կուտակվել են գետաբերանին: Սակայն բնակիչների խոսքով՝ անհրաժեշտ է երկաթբետոնե հենապատերի կառուցում, հակառակ դեպքում հաջորդ նման վարարումը կրկին հեղեղելու է բնակավայրը:

Ասում են՝ իրենց մտահոգությունը ներկայացրել են նաեւ վերջես բնակավայր այցելած վարչապետին, սակայն առայժմ արձագանք չկա:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին

Ձեզ գուցե հետաքրքրի