Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 09:43 29-05-2025

ՀՕՊ ուժերը ՌԴ տարածքում խոցել են 296 անօդաչու թռչող սարք. RIA

Միայն Մոսկվայում ոչնչացվել է 42 անօդաչու, որոնցից 33-ը՝ մայրաքաղաքին մոտենալիս։ Հարձակման հետևանքով Տրոիցկոե գյուղում (Չեխովի շրջան) վնասվել են երեք բնակելի շենքեր՝ Նովայա փողոցում և «Միչուրինեց» բնակելի համալիրում։

Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ բնակիչների շրջանում զոհեր չկան։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։

Զելենոգրադում վնասվել է Էլմայի տեխնոլոգիական պարկի շենքը, Դուբնայում ևս գրանցվել են պայթյուններ։

Հարձակման ընթացքում Մոսկվայի խոշոր օդանավակայանները՝ Վնուկովո, Դոմոդեդովո, Ժուկովսկի և Շերեմետևո, ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։ Այժմ նրանք վերադարձել են բնականոն գործունեության։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է