Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 00:07 29-05-2025

Վերապրելով դպրոցական զգացողությունները. բլոգերները «Վերջին զանգ» են կազմակերպել

Օրեր առաջ բլոգերներ Մաշա Աբրահամյանը և Էլեն Ավետիսյանը «Խնոցի» ռեստորանում կազմակերպել էին «Վերջին զանգ» խորագրով միջոցառում:

Միջոցառումը, որին ներկա էին մեծ լսարան ունեցող 30 բլոգերներ և 20 գործընկերներ, համախմբել էր բոլորին մեկ նպատակի շուրջը՝ վերապրել դպրոցական տարիների զգացողությունները:

Բացումը կատարվեց Living Wall-ի ու բարձրահասակ մարդուկների՝ Դենիի ու Բենիի մասնակցությամբ:

Միջոցառման ընթացքում գործընկերները ներկայացրին իրենց պրոդուկտները և նվիրեցին բլոգերներին:

Մասնակիցները պարեցին, երգեցին, միմյանց հագուստներին բարեմաղթանքներ գրեցին և ամենակարևորը՝ վերապրեցին դպրոցական զգացողությունները, ինչի համար և համախմբվել էին:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է