Ներքին 1 տարի առաջ - 21:36 21-05-2025

Վահագն Ալեքսանյանը՝ ՏիկՏոկի վտանգների մասին. ի՞նչ են ասում բլոգերները

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը վերջերս տեսանյութ էր հրապարակել, որտեղ իր մտահոգությունն էր հայտնում ՏիկՏոկ հարթակի բովանդակության վերաբերյալ։

Նա ընդգծել էր, որ հարթակում մշտապես տարածվում են հայհոյանքներ, խայտառակ բառապաշարով տեսանյութեր, բացահայտ խուլիգանություն, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք, մարմնավաճառության պրոպագանդա, ինչպես նաև զենք-զինամթերքի և թմրանյութերի վաճառքի մասին հայտարարություններ։

«Այս ամենը հնարավոր է տեսնել ընդամենը վայրկյանների ընթացքում՝ հարթակը թերթելիս։ Անբարո ուղիղ եթերներ, մերկություն, հայհոյանքներ՝ եթե դա տեսնենք փողոցում, հասարակությունը նորմալ չի ընդունի, բայց ՏիկՏիկում կարծես ամեն ինչ թույլատրելի է»,- հայտարարել էր պատգամավորը։

Oragir.News-ը կապ հաստատեց մի քանի բլոգերների հետ՝ հասկանալու, թե ինչ տեսակետներ ունեն նրանք այս խնդրի շուրջ։

Բլոգերներից մեկը նշեց, որ այսօր ՏիկՏոկ հարթակը իրոք դարձել է խնդրահարույց։

«Շատերն են տեղադրում հոլովակներ, որոնք մեծ վնաս են հասցնում հասարակության բոլոր շերտերին՝ մեծից փոքր։ Նկատվում է նաև թմրանյութերի ակտիվ շրջանառություն, որի զոհ են դառնում հիմնականում անչափահասները։ Ուղիղ եթերում հաճախ հայտնվում են անձինք, որոնք հայհոյանքներով ու անկարգ պահվածքով փորձում են գումար աշխատել։ Այս ամենի դեմ կարող են արդյունավետ պայքարել միայն պատկան մարմինները»,- ասաց նա։

Մեկ այլ բլոգեր, սակայն, խնդրին մոտեցավ ավելի հավասարակշռված։ Նրա խոսքով՝ բոլոր հարթակներում առկա է թե՛ դրական, թե՛ բացասական բովանդակություն։

«Մարդն է որոշում՝ ինչ դիտել։ Եթե անորակ բովանդակությունը տարածվում է, նշանակում է՝ կա պահանջարկ։ Միայն բլոգերները չեն կարող պայքարել այս ամենի դեմ։ Պետական մարմիններն ու իրավապահ համակարգը պետք է վերահսկեն, որպեսզի հարթակները չդառնան ապօրինի կամ խայտառակ վարքագծի տարածման միջոց»,- նշեց նա։

Տեսակետները տարբեր են, բայց ընդհանուր է մի բան՝ ՏիկՏոկի հայկական տիրույթը պահանջում է հստակ վերահսկողություն և պատասխանատու մոտեցում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ