Արտաքին 1 տարի առաջ - 23:59 26-05-2025

ՌԴ-ն նոր հարձակումներ է նախապատրաստում Ուկրաինայի դեմ և մտադիր չէ ավարտել պատերազմը. Զելենսկի

Ռուսական զորքերը նոր հարձակումներ են նախապատրաստում Ուկրաինայում՝ հնարավորինս շատ տարածքներ գրավելու նպատակով։ Գործընկեր երկրների հետախուզական գործակալությունները նույնպես տեսնում են Ռուսաստանի ծրագրերը, և կարևոր է, որ նրանք այդ մասին զեկուցեն «վերևներին»:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք տեսնում ենք տեղեկություններից, որ ստանում է հետախուզությունը և բաց տվյալներից, որ Պուտինն ու նրա շրջապատը չեն ծրագրում ավարտել պատերազմը, հիմա ոչ մի հաստատում չկա, որ նրանք լրջորեն քննարկում են խաղաղության տարբերակը և լրջորեն քննարկում են դիվանագիտությունը։ Ընդհակառակը, կան բազմաթիվ ապացույցներ, որ նրանք պատրաստվում են նոր հարձակողական գործողությունների»,- նշել է նա։

Նրա խոսքով, դա Ռուսաստանի կողմից բացահայտ արհամարհանք է աշխարհում բոլորի նկատմամբ, ովքեր ձգտում են խաղաղության և փորձում են արդյունավետ դարձնել դիվանագիտությունը։

Զելենսկին նշել է, որ ռուսական հարվածները ամեն գիշեր դառնում են ավելի հանդուգն ու մասշտաբային։

«Ավելի քան 900 հարվածային անօդաչու թռչող սարք երեք օրում Ուկրաինայի դեմ, գումարած բալիստիկ, թևավոր հրթիռներ, դա ռազմական իմաստ չունի, բայց սա ակնհայտ քաղաքական ընտրություն է՝ Պուտինի ընտրությունը, Ռուսաստանի ընտրությունը՝ շարունակել պայքարը և կյանքեր ոչնչացնել»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում