Արտաքին 1 տարի առաջ - 20:52 26-05-2025

Թուրքիան դարձել է ԱՄՆ-ի զենքի ամենամեծ մատակարարը

Covid-19 համաճարակից հետո և ամերիկյան գործարանների փակման հետևանքով ԱՄՆ-ն ավելացրել է զենքի ներմուծումը արտասահմանից: Այս առումով առաջատարը Թուրքիան է, որը, սկսյալ 2021 թվականից, համարվում է ԱՄՆ-ի զենքի ամենամեծ մատակարարը:

Թուրքական շուկայում առաջատար դիրքեր են զբաղեցնում «Samsun Yurt Savunma» (SYS) ընկերության «Canik» ապրանքանիշի ատրճանակները: «Canik»-ի 9մմ տրամաչափի ատրճանակները գրավիչ են 400 դոլարից ցածր գնով և օգտագործման հեշտությամբ: «SYS» ընկերությունը տարեկան 460 հազար ատրճանակ արտադրելու կարողություն ունի։

Այս ընկերությունը 2022 թվականին Ֆլորիդայում գործարան է բացել՝ ներմուծման կանոնակարգերից ամբողջապես ազատվելու համար: Այս կազմակերպությունն ապագայում կարտադրի նաև ծանր գնդացիրներ և միջին տրամաչափի հրանոթներ:

Ինտերպոլի և ՄԱԿ-ի զեկույցների համաձայն՝ թուրքական ատրճանակներ են վաճառվել տարբեր երկրների անվտանգության ուժերին, ինչպես նաև ապօրինի ճանապարհներով հասել են էմբարգոյի ենթակա երկրներ: Թուրքիան դեռևս չի վավերացրել ՄԱԿ-ի Զենքի վաճառքի համաձայնագիրը, ինչը նրան ազատում է այս ոլորտի վերահսկումից:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում