Արտաքին 1 տարի առաջ - 23:35 24-05-2025

Հնդիկ սահմանապահները պակիստանցու են գնդակահարել՝ սահմանն անօրինական հատելու փորձի համար

Հնդիկ սահմանապահները հայտարարել են, որ գնդակահարել են մի պակիստանցու այն բանից հետո, երբ նա փորձել է անօրինական կերպով հատել սահմանը։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի սահմանապահ անվտանգության ուժերի հայտարարությունը։

Ըստ ուժայինների հայտարարության, նախօրեին երեկոյան Գուջարաթ նահանգում զինծառայողները նկատել են «կասկածելի անձի», որը շարժվում էր դեպի սահմանային արգելափակոցը։ Անձը անտեսել է կանգ առնելու պահանջները և շարունակել է փախչել, ինչից հետո նրան գնդակահարել են, պնդում են սահմանապահները, հայտնում է DW-ն։

Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությունը, որը շարունակվում է արդեն մի քանի տասնամյակ, սրվել է այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին Փահալգամ քաղաքում՝ երկու կողմերի կողմից վիճարկվող Քաշմիրի տարածաշրջանի հնդկական մասում, 26 մարդ զոհվել է զինյալների խմբի հարձակման հետևանքով։ Զոհվածների մեծ մասը զբոսաշրջիկներ են եղել։ Հնդկաստանը մեղադրել է Իսլամաբադին միջադեպին մասնակցության մեջ, Պակիստանն այդ մեղադրանքները հերքել է և կոչ արել անկախ հետաքննություն անցկացնել։

Դրանից հետո երկրները սկսել են սահմանափակումների փոխանակում, իսկ սահմանին պարբերաբար բախումներ են բռնկվել։ Մայիսի 10-ից կողմերը ԱՄՆ-ի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ պայմանավորվել են հրադադարի ռեժիմի մասին։ Դրանից հետո Հնդկաստանն ու Պակիստանը միմյանց մեղադրել են ձեռք բերված համաձայնության խախտման մեջ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է