Ըստ էության 1 տարի առաջ - 21:30 21-05-2025

Ըստ էության. Կոռուպցիա ենք բացահայտել, որից իրենք ցնցումների մեջ են ընկել և զանգել, սպառնացել են

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանին։

Նրա հետ խոսել ենք իրեն խմբակային ծեծի ենթարկած թաղապետի 20 օր անց հրաժարականի, ծեծի մյուս մաանակիցների չհեռացվելու, նախկին թաղապետի թիմակիցների կողմից միջադեպը ողջունելու, Ռուսաստանի կողմից կազմակերպելու հայտարարությունների, Երևանում առկա խնդիրների և մի շարք հարցերի շուրջ։

Չախոյանը շեշտում է` իրենք հարցազրույցներում էլ են նշել, որ Նոր Նորքի նախկին թաղապետը միտումնավոր է զանգել և սպառնացել իրեն։

«Կոռուպցիա ենք բացահայտել, որից իրենք ցնցումների մեջ են ընկել և զանգել, սպառնացել են ինձ»,- ասաց նա։

Անդրադառնալով քաղաքապետ Տիգրան Ավինյանի ձախողումներին, Չախոյանը նշեց` «Կոռուպցիա բառը հիմա շատ հեշտ կարելի է փոխարինել «ԱՆԻՖ»-ով։ Երկար եմ մտածել, թե այսքան ձախողումներից հետո ինչու Ավինյանը չի հեռացվում և կարծում եմ, որ նա կոմպրոմատներ ունի Նիկոլ Փաշինյանի դեմ»։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում