Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 22:04 19-05-2025

ՀՀ ոստիկանապետը Դուբայում քննարկել է տարածաշրջանի անվտանգությունն ամրապնդելու հարցեր

Մայիսի 12-15-ը ՆԳ նախարարության պատվիրակությունը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված 4-րդ Ոստիկանական համաշխարհային գագաթաժողովին:

ԱՄԷ կատարած այցի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել հյուրընկալող կողմի ու գործընկեր այլ երկրների ոստիկանությունների ղեկավար կազմի հետ:

Մայիսի 13-ին Արամ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է գագաթաժողովի բացման արարողությանը, այնուհետև՝ «Տարածաշրջանային անվտանգության ամրապնդում» և «Միջգերատեսչական վստահություն և տեղեկատվության փոխանակում» թեմաներով գլոբալ հարթակներին։

Հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իտալիայի Հանրապետության Կարաբիներների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ Սալվատորե Լունգոյի և այլ պաշտոնատար անձանց հետ։
Քննարկվել են առկա մարտահրավերները և երկկողմ համագործակցությունը առավել խորացնելու հեռանկարները։

Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել իրականացնելու փոխադարձ ուսումնական այցեր, ինչպես նաև իրականացնել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողների վերապատրաստման դասընթացներ Իտալիայի Հանրապետության կարաբիներների ստորաբաժանումներում։

Եռօրյա այցի շրջանակներում պատվիրակությունը ներկա է եղել նաև շուրջ 130 երկրի անվտանգության և ոստիկանության ոլորտին վերաբերող առաջատար կազմակերպությունների ներկայացրած ապրանքատեսակների ցուցահանդեսին՝ հավաքագրելով հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությունը։

Հայկական պատվիրակությունըմասնակցել է նաև «Համաշխարհային թմրանյութերի ապօրինի շրջանառություն», «Կիբերհանցագործության դեմ պայքարը սահմաններից դուրս» և «Գլոբալ միջոցառումների ժամանակ հասարակական կարգի կառավարում» թեմաներով անցկացվող աշխատաժողովներին և կոնֆերանսին։

Պատվիրակությունը մայիսի 15-ին մասնակցել է «Իրավապահ մարմինների առաջնորդություն» վերտառությամբ կոնֆերանսին, որից հետո երկկողմ հանդիպում է տեղի ունեցել Դուբայի ոստիկանության պետ Աբդուլլա Խալիֆ Ալ Մառիի հետ։ Կողմերը քննարկել են համագործակցության ամրապնդմանը վերաբերող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Այցի շրջանակում դրվել են ՆԳՆ ոստիկանության արտաքին համագործակցության ընդլայնման, ռազմավարական համագործակցության ամրապնդման, տեղեկատվության փոխանակման և ուսումնական փոխայցերի կազմակերպման նոր հիմքեր։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
19:40 Արենիի մոտակայքում փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը

Ձեզ գուցե հետաքրքրի