Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:44 19-05-2025

Աննա Հակոբյանի վիրավորանքները, Ռոբերտ Քոչարյանի զանգը, Փաշինյանը՝ կոռուպցիայի Էյնշտեյն․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մայիսի 19-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին համարում է կոռուպցիայի Էյնշտեյն՝ հիմնավոր կասկած հայտնելով, որ վերջինս Հայաստանի ամենից հարուստ մարդն է։ Այս մասին նա նշել է հայկական մի քանի լրատվականներին տված հարցազրույցում։ «Ստեղծել են հիմնադրամ, լցրել այդ հիմնադրամը 65 մլն դոլարով՝ հարկատուների փողերով, հետո ստեղծել է օֆիս, ընկեր, հարազատ, խնամի, ընտանիքի անդամներ բերել տեղավորել է այդ օֆիսում, երկու ամիս հետո այդ փողն անհետացել է։ Էս մարդը Դեյվիդ Կոպպերֆիլդն է։ Սա նոր խոսք է կոռուպցիոն գործում, սրանց ճակատներին պետք է տատու անել՝ «կոռուպցիոն հանճարներ»։ Երկիրը սարքել են կոռուպցիայի դրախտ։ Սա մի օրինակ է»,- ԱՆԻՖ-ի մասին խոսելիս շեշտել է Քոչարյանը։ Նա նաև հիշեցրել է, որ Փաշինյանի օրոք Համահայկական հիմնադրամից 100 մլն դոլար փոխանցվել է բյուջե ու անհետացել է։

Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ՝ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացն իրատեսական չէ: Նա չի բացառել, որ այդ գործընթացն իրականում բխում է հենց Նիկոլ Փաշինյանի շահերից։ «Իսկ դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է իմփիչմենթի գործընթացին: Ես, օրինակ, վստահ չեմ: Ակնհայտ զրոյի ձգտող հավանականությունը իմփիչմենթի բերելու է նրան, որ Նիկոլ Փաշինյանը 6 ամիս որևէ նման գործընթաց չունենալու երաշխիք է ունենալու: Ուղղակի քարոզիչներ կան, որ մտել են այս խնդրի մեջ՝ լավ չպատկերացնելով, թե ինչ են անում: Ես չեմ լսել մեկ մարդու կարծիք, որ դա իրատեսական սցենար է: Նույնիսկ նախաձեռնողներն ասում են՝ ի՞նչ է եղել, փորձենք՝ չի լինի, չի լինի: Ես ավելի պրագմատիկ մարդ եմ, և մտնել մի պրոցեսի մեջ, որը զրոյի ձգտող հաջողության հավանականություն ունի, իմ համար հետաքրքիր չէ», - ասել է նա:

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանն օրերս վիրավորել էր իրեն քննադատողներին ու սպառնացել, որ պատասխանելու է իրեն ուղղված ցանկացած գրառման և ելույթի։ Երեկ նա անհատապես թիրախավորել է մի շարք անձանց։ Մասնավորապես լրագրող Անժելա Թովմասյանին և հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին նա «երկու տխմար» է անվանել, իսկ ակտիվիստ Տաթևիկ Վիրաբյանին՝ «ոջիլ»։ Oragir.News-ի հետ զրույցում, մեկնաբանելով Աննա Հակոբյանի վիրավորանքները, Էդգար Ղազարյանը համոզմունք հայտնեց, որ վերջինով պետք է զբաղվի ԱԱԾ-ն։ «Ես կարծում եմ, որ միակ մարդն, ով իրենով ու էտ ընտանիքով պետք է զբաղվի, դա Ազգային անվտանության ծառությունն է, որից հետո էլ Քննչական կոմիտեի հատկապետ կարևորագույն գործերով քննիչը։ Կարծում եմ՝ ուրիշ որևէ մեկին Աննա Հակոբյանի ու իրա ամուսնու գործունեությունը պիտի որ չհետաքրքրի»,- ասաց Ղազարյանը՝ Փաշինյանի քաղաքացիական կնոջը կոչ անելով իր դարդը քաշել։ Անժելա Թովմասյանը ևս արձագանքել է Աննա Հակոբյանին՝ նկատելով, որ թուրքերը ունեն առանձնահատուկ հոտ և յուրօրինակ տխմարություն։ «Կովկասի երկու աքլորներից առավել վախկոտը նախաձեռնել է «Դոգ 2» պրոյեկտ, որի գլխավոր դերում հանդես է գալիս զուգընկերուհին։ Լավ է, որ սկսել է պատասխանել․ դա նշանակում է, որ հայկական լրատվամիջոցները 2018 թվականից հետո առաջին անգամ սկսել են հաղթել թուրքականներին»,- ընդգծել է նա։

Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր հարցաքննվել է Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը։ Հաղորդվում է, որ դատախազները նրան հարցեր են ուղղել Առաջին ղարաբաղյան պատերազմին մասնակցության վերաբերյալ։ Բացի այդ դատարանում հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի ռազմական ղեկավարների խորհրդակցություններից մեկի տեսագրությունը։ Դրանում, ըստ АPA գործակալության, Բակո Սահակյանից բացի, պատկերված են նաև գեներալ Քրիստափոր Իվանյանը, Սամվել Բաբայանը, Մովսես Հակոբյանը, Վիտալի Բալասանյանը։ Այսօրվա դատական նիստին, ինչպես և նախորդներին, ներկա չեն եղել անկախ լրատվամիջոցների, իրավապաշտպան կառույցների և օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին