Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 19-05-2025

Աննա Հակոբյանն իր պատկերն է ցույց տալիս․ մարդ ու կին չարիք են․ հարցում

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, վերջին օրերին իր ֆեյսբուքյան էջում վիրավորանքներով պատասխանում է իրեն ուղղված քննադատություններին։ Նա ոջիլ, տխմար, անբարոյական բառերն է օգտագործում՝ թիրախավորելով իրեն քննադատողներին։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հարի՞ր է, որ Աննա Հակոբյանը ոջիլ, տխմար և անբարոյական բառերն է օգտագործում՝ լրագրողներին և հանրային դեմքերին թիրախավորելով»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ դա վարչապետի կնոջը հարիր բառապաշար չէ։

«Տո էնի փողոցային է, իրա հետ ինչ գործ ունենք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա սխալ է։ «Ինձ համար դա անընդունելի է»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա շատ վատ է։ «Ամեն մարդ կիսվում է նրանով ինչով որ ինքը լիքն ա։ Իր մոտ էդ ա լիքը, դրանով ա կիսվում»,- ասաց նա։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ չի ուզում լսել Աննա Հակոբյանի անունը։
«Դրանք վապշե մարդ չեն, դրանց անունը մի տուր։ Դու դրանց մի էլ անդրադարձի, դրանք ով են, բա իհարկե հարիր չի, իրանք ով են էդ անգրագետները, իրանք են էդ ինչ ուրիշների հասցեին ասում են։ Դուխդ չքցես»,- նշեց նա։

«Դու դրանից լավ բան էիր սպասու՞մ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը չարիք են։ «Աննա Հակոբյանը դե իր պատկերն ա ցույց տալիս։ Մարդ ու կին չարիք են ստեղծված բնության կողմից»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը