Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:55 19-05-2025

Եթե մեկը կարծում է՝ տրանսպորտի 150 դրամը թանկ է, ուրեմն կարող ենք հետ գնալ դեպի «Գազելներ». Ավինյան

«Ես գիտեմ, որ երևանցիները որոշ վարչական շրջաննեում խնդիրներեն ունենում տույժերի և տուգանքների տեսքով։ Տույժերի և տուգանքների ևս մեկ նախագիծ վաղը ավագանու նիստին արտոնություններ տվող և բոլոր տուգանքներից և տույժերից ազատող նախագիծ է ընդունվելու»,-գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Դիմելով երևանցիներին՝ Ավինյանը վստահեցրեց, որ որևէ տույժեր և տուգանքներ, մինչ այս պահը, քանի դեռ համակարգը նոր էր ներդրվում, չի կիրառվելու, նույնիսկ եթե որոշ դեպքերում աղբի դիմաց վճարուներ եղել են, այն հաշվանցելու է հիմնական աղբահանության վճարին, նաև հայտարարեց, որ այն շահարկման առիթ էր դարձել։

Ավինյանը հայտարարեց, թե Երևանի քաղաքապետարանն իր սեփական եկամուտները եռապատկել է։

«Այսօր մենք արձանագրեցինք, որ այնուամենայնիվ որոշակի թերհավաքագրումներ ունենք հանրային տրանսպորտի ոլորտում, մոտ 2.3 մլրդ դրամ»,-ասաց ավինյանը և նշելով թե ընդդիմադիրները որքան էլ հպարտանում էին ուղեվարձերի բոյկոտի արդյունավետությամբ, հավելեց. «Այո այդ բոյկոտը որոշ չափով ազդել է մեր եկամուտների վրա, բայց մարդկանց 75-80 %-ը պարտաճանաչ վճարում են»։

Ավինյանը շնորհակալություն հայտնեց, որ ուղեվարձ վճարող քաղաքացիները գիտակցում են դրա կարևորությունը, բայց և հայտարարեց, թե ուղեվարձ չվճարելու կոչերն ազդելու են հենց տրանսպորտի ոլորտի վրա և եթե ներկայում կան 2.7% ավտոբուսներ, որոնք երթուղի դուրս չեն եկել, ապա ֆինանսական հոսքերն այնքան է կրճատվում, որ քաղաքապետարանը կարող է չկարողանա այդ ծավալը սպասարկի։

«Կրկին անգամ ուզում եմ շեշտել և այստեղ երկրորդ կարծիքը չկա, այո պետք է լինի տուգանք՝ հանրային տրանսպորտից օգտվելու և չվճարելու համար պետք է գործի տուգանք։ Բոյկոտի շղարշի ներքո կոծկել անպատասխանատվությունը չեմ ընդունում»,-հայտարարեց քաղաքապետը և հավելեց. «Եթե չենք ուզում, որ տրանսպորտի որակը փոխվի, կարան այսպես մաշացնենք, որևէ բան չվերականգնենք, ապա կունենանք այն, ինչ ունեցել են մոտ 30 տարի»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ

Ձեզ գուցե հետաքրքրի