Արտաքին 1 տարի առաջ - 11:34 18-05-2025

Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ

ԱՄՆ Կոնգրեսը կարող է շուտով խստացնել հակառուսական պատժամիջոցները, եթե առաջընթաց չգրանցվի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում, այս մասին Ռուսաստանին զգուշացրել է ԱՄՆ վարչակազմը։

CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նրան խնդրեցին մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումները խստացնելու մասին օրինագծի հաստատման հնարավորությունը։

«Մենք խնդրեցինք Կոնգրեսին մեզ որոշ ժամանակ տալ՝ տեսնելու, թե արդյոք կարող ենք որևէ առաջընթաց գրանցել Ուկրաինայի վերաբերյալ մեր բանակցություններում։ Բայց մենք նաև բավականին հստակ խոսել ենք ռուսական կողմի հետ։ Մենք գրեթե երկու ամիս շարունակ բազմիցս զգուշացրել ենք Ռուսաստանին, որ սա տեղի է ունենալու, եթե Ուկրաինայում խաղաղության հարցում առաջընթաց չլինի։ Այնպես որ, կարծում եմ, որ դա հիմա իրականություն է դառնում»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում