Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 11:17 17-05-2025

Հնդկաստանը դադարեցնում է համագործակցությունը թուրքական և ադրբեջանական համալսարանների հետ. Indian Times

Հնդկաստանի մի շարք առաջատար համալսարաններ, այդ թվում՝ Ջավահարլալ Ներուի համալսարանը (ՋԷՆՅՈւ), Ջամիա Միլիա Իսլամիան, Փենջաբի «Lovely Professional University»-ը (LPU), Հայդարաբադի Մաուլանա Ազադի անվան Ազգային ուրդու համալսարանը (MANUU) և Կանպուրի «Chhatrapati Shahu Ji Maharaj» համալսարանը, հայտարարել են թուրքական կրթական հաստատությունների հետ ակադեմիական կապերի դադարեցման մասին։

Այս որոշումները պայմանավորված են Թուրքիայի և Ադրբեջանի՝ Պակիստանին ուղղված բացահայտ աջակցության ցուցաբերմամբ այն բանից հետո, երբ Հնդկաստանը ռազմական գործողություններ էր իրականացրել։ Համալսարանները նշում են, որ նման հայտարարությունները հակասում են Հնդկաստանի ազգային շահերին։

ՋԷՆՅՈւ-ն առաջինն էր, ով հայտարարեց Թուրքիայի Ինոնու համալսարանի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցման մասին՝ նշելով, որ համալսարանը «կանգնած է ազգի կողքին»։ Նրան հետևեցին այլ բուհեր, որոնք նույնպես հայտարարեցին համագործակցության բոլոր ձևերի ավարտի մասին թուրքական համալսարանների հետ։

Այս զարգացումները վկայում են, որ Հնդկաստանի բարձրագույն կրթական համակարգում միջազգային գործընկերությունների հարցում սկսել են առավելագույնս հաշվի առնել երկրի արտաքին քաղաքականությունն ու ազգային անվտանգությունը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը