Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 11:02 17-05-2025

Թրամփը հանդիպելու է Պուտինի հետ. Fox News

Դոնալդ Թրամփը շարունակում է վստահ լինել, որ կարող է Պուտինի հետ պայմանավորվել Ուկրաինայում հրադադարի շուրջ։ Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պետք է հանդիպի Ռուսաստանի ղեկավարի հետ։ Հակառակ դեպքում՝ Ռուսաստանին սպառնում են նոր պատժամիջոցներ, ասել է Թրամփը։

Միևնույն ժամանակ, ինչպես գրում է Financial Times-ը, անցած շաբաթ Պուտինը մերժել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի կողմից ներկայացված ծավալուն ծրագիրը։ Այդ ծրագիրը մշակվել էր Ուկրաինայի և Եվրոպայի մասնակցությամբ։ Պուտինի պատասխանից հետո Ուիթքոֆը որոշել է չեղարկել իր հերթական այցը Մոսկվա, գրում է պարբերականը։

ՌԴ հարվածների հետևանքով Սումիի մարզում զոհվել է 9 մարդ՝ ուղևորատար ավտոբուսի վրա հարձակումից, ևս 4-ը վիրավորվել են։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը