Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:12 16-05-2025

Ինչին կպաք՝ խոտան, ոչ պրոֆեսիոնալիզմ, տգիտություն ու խայտառակություն. Լիլիթ Գալստյան

Այս բոլոր շինարարությունները ավարտական ակտով ինչպե՞ս եք ընդունվում, ի՞նչու չեք հետևում պարտադիր նորմատիվների պահանջներին, ովքե՞ր են շահում մրցույթները ․․․․ բա թե՝ կոռուպցիայի դեմ պայքար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը:

«Հանրապետության փողոցն է։ Ընդամենը երկու ամիս առաջ, երկարատև, իբրև թե հանգամանալից և մանրակրկիտ «նորոգումից» հետո շահագործման հանձնեցին՝ մատուցելով որպես բարեփոխվող Երևանի այցեքարտերից մեկը։

Մեկ շաբաթ հետո եզրաքարերը շարժվում էին, իսկ ամեն անձրևից հետո ճաքած ու քանդված, խախուտ սալաքարերից ցեխը շիթով թռնում է անցորդների վրա․․․ Ծառերի շուրջ էլ իբրև թե նորաոճ դեկորատիվ շրջանակներ էին տեղադրված՝ առանց ամրացնելու, տատանվող, մի մասն արդեն դուրս պրծած։ Բայց սա բոլորը չէ։

Ու հիմա ողջ փողոցի երկայնքով խորը փոս է փորված՝ կաբել են անցկացնելու։
Սա ոչ առաջին անգամն է, ոչ էլ՝ վերջինը։ Ու, թե ինչ որակով և երբ են հետ դնելու սալաքարերը, պարզ է․ կիսատ-պռատ կարկատան, կցկցած, կես հող, կես ցեմանտ․․․ Զզվելի է ուղղակի․․․ ամբողջ քաղաքաքն այս կարկատանն է, քաղաքաշինական խոտանը, գավառական ճաշակն ու․․․ ու քամուն տված մեր միջոցները․․․

Մի ամսից երևի «Վիոլան» կգա, հետո՝ «Տելսելը»․․․ Մի՞թե հնարավոր չէ քաղաքում բոլոր հանրային ծառայությունները համադրել ու պլանավորել, կառավարել։

Էս ի՞նչ անտերություն է, էս ի՞նչ կառավարման անտերություն ու անկարողություն է մայրաքաղաքում։

ԽՈՏԱՆ, ՔԱՄՈՒՆ ՏՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐ, ԱՆՏԵՐՈՒԹՅՈՒՆ․․․

Այս բոլոր շինարարությունները ավարտական ակտով ինչպե՞ս եք ընդունվում, ի՞նչու չեք հետևում պարտադիր նորմատիվների պահանջներին, ովքե՞ր են շահում մրցույթները ․․․․ բա թե՝ կոռուպցիայի դեմ պայքար․․․
Ինչին կպաք՝ խոտան, ոչ պռոֆեսիոնալիզմ, տգիտություն ու խայտառակություն․․․

Եվ այս ուղեղով, կարողություններով ու չափանիշներով Ակադեմիական քաղաք եք կառուցում ու դեռ ԱԺ ամբիոնից անբարոյական հայտարարություններ հնչեցնում, թե ընդդդիմությունր դեմ է կրթական բարեփոխումներին։

Կթվա, թե մանրուքից եմ խոսում, բայց համատարած այս քաոսն է․․․և եթե կարդաք և տեսնեք օրենքերի որակը․ խայտառակ տեքստեր քերականական ու իմաստային սխալներով, իրավական անկապությամբ․․․ԽՈՏԱՆ
Երկիր-մղձավանջ՝ ամենուր, բոլոր ոլորտներում․․․»,- գրել է նա:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան