Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:53 16-05-2025

Փաշինյանի և Ալիևի ջերմ զրույցը, Մարուքյանը՝ վարչապետի թեկնածու, ռեֆորմիստների առաջարկը. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մայիսի 16-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից երկու ամիս անց այսօր՝ եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։ Տեսանյութերում վերջիններիս կարելի է տեսնել մի տեղ՝ ոտքի վրա, մի տեղ՝ բազմոցին նստած զրուցելիս: Կադրերից մեկում էլ ընդլայնված կազմով են՝ երկու երկների արտգործնախարարների և խոսնակների մասնակցությամբ։ Տեսանյութերից մեկում երևում է՝ ինչպես է Թուրքիայի նախագահը մի քանի վայրկյան զրուցում Փաշինյանի հետ, հետո նկատում է հեռվում ժպտացող Ալիևին, ձեռքով նշան անում, որ մոտենա, ջերմորեն սեղմում նրա դաստակը, Ալիևն էլ հայացքով Փաշինյանին է մոտ հրավիրում։ Թե ինչ են խոսում Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները, կրկին չի լսվում։ Կադրերից միայն երևում է, որ կարճ զրույցն անցնում է ուրախ մթնոլորտում։ Այս հանդիպումը կայացել է Փաշինյան-Ալիև առանձնազրույցից հետո, որի ժամանակ, ըստ կառավարության հաղորդագրության, երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Փաշինյանն ու Ալիևը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը:

Կառավարությունից տեղեկացնում են, որ Նիկոլ Փաշինյանն Ալբանիայում կարճատև զրույցներ է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Շվեյցարիայի նախագահ Կարին Կելլեր-Սութերի, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի, Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Անդորրայի վարչապետ Չավիեր Էսպոտ Սամորայի և այլ գործընկերների հետ: Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ զրույցում նախ շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա փոխգործակցության զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը վերաբերող հարցեր: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ Փաշինյանը քննարկել է տարածաշրջանային գործընթացներին, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր:

Ազգային ժողովի անկախ, իսկ ոչ վաղ անցյալում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի ղեկավարած ՄԱՍԿ կուսակցության վարչապետի թեկնածուն, ԱԺ նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն է։ Այս մասին Աղազարյանն է ֆեյսբուքյան իր էջում գրել։ Մարուքյանն ավելի ուշ տեսաուղերձ է հրապարակել և հաստատել տեղեկությունը։ «Մեզ մնում է հանդիպել 2 ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների հետ և քննարկել իմ՝ վարչապետի թեկնածուի հարցը»,- տեսաուղերձում ասել է նա։ Մարուքյանը տեսաուղերձի ժամանակ զանգահարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և պայմանավորվել հանդիպել, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը չի պատասխանել զանգին, որից հետո Մարուքյանը ձայնային հաղորդագրություն է ուղարակել՝ հանդիպելու առաջարկով:

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն այսօր դատարանում հրաժարվել է պաշտպաններից։ Նրա փաստաբան Արսեն Սարդարյանը Factor.am-ին հայտնեց՝ մի քանի օր առաջ են տեղեկացել, որ Հարությունյանը հրաժարվել է փաստաբաններից։ «Փաստինֆո-ի փոխանցմամբ՝ Հարությունյանը հայտարարել է, որ պաշտպանները պրոֆեսիոնալ չեն, բայց պնդել է նրանց կողմից բերված վերաքննիչ բողոքները։ Տուժող կողմը համոզված է՝ խնդիր է դրված դատավարությունը ձգձգելու, իսկ Հարությունյանի փաստաբանները պրոֆեսիոնալներ են։ Արսեն Սարդարյանն ասաց՝ սրա հետ կապված որևէ մեկնաբանություն չեն տալիս։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը