Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:14 16-05-2025

Ապշած ենք, սա չլսված բան է․ Մխչյանի բնակիչները՝ դպրոցում թմրանյութերի շրջանառության մասին

Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցի զուգարանում բարձր դասարանների մի քանի տղաներ կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել:

Ըստ պտտվող լուրերի՝ դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

Oragir.News-ը այսօր այցելեց Մխչյան գյուղ, զրուցեց գյուղի բնակիչների հետ։ Մեզ հետ զրույցում տիկին Անժելան պատմեց, որ մամուլից է տեղեկացել դեպքի մասին։

«Ապշած ենք, սա չլսված բան է։ Էսի երկիր չի։ Գոնե լավ է, որ աղջիկների հետ նման ձև չեն վարվել։ Այդ երեխաները պետք է պատժվեն»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը դժգոհություն հայտնեց նաև դպրոցի այժմյան տնօրենից։ «Սենց լարված իրավիճակում տնօրենը ո՞նց կարող է տեղում չլինել։ Ուսուցիչները լավն են, բայց տնօրենի դիրքից շատ դժգոհ եմ»,- հավելեց տիկին Անժելան։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Արարատի մարզի Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում