Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:12 14-05-2025

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում

Մխչյանի բնակիչների փոխանցմամբ՝ օրեր առաջ Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի է ունեցել սարսափելի միջադեպ. ըստ նրանց՝ բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել:

Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

Ահազանգողները պնդում են, որ դպրոցը դարձել է թմրանյութերի էպիկենտրոն, և շատ ծնողներ վախենում են իրենց երեխաներին այնտեղ ուղարկել՝ առաջարկելով հեռու մնալ այդ դպրոցից։ Նրանք նշում են նաև, որ դպրոցի տնօրենը Մխչյանից չէ, իրենք վստահ են՝ որպես իշխանության կողմից նշանակված անձ` նա փորձում է միջադեպը կոծկել՝ թաքցնելով տեղի ունեցածը։

Oragir.News-ւ այցելել է Մխչյան և փորձել հանդիպել դպրոցի տնօրենին, սակայն դռները փակ են եղել։ Տնօրենը հրաժարվել է զրուցել լրագրողների հետ և իր տեղակալների միջոցով փոխանցել է, որ գործը քննության փուլում է, ուստի մեկնաբանություն չի կարող տալ։

Մեր տեղեկություններով՝ այդ պահին դպրոցում անցկացվում էր մեծ ժողով՝ տարբեր դասարանների ծնողների մասնակցությամբ։ Նրանց, ըստ ամենայնի, իրազեկել են գյուղում և մասնավորապես դպրոցում տարածվող թմրամիջոցների մասին՝ միաժամանակ կոչ անելով երեխաներին հեռու պահել հեռախոսներից։ Այնտեղ էին նաև 4-րդ դասարանի տուժած երեխաների ծնողները։ Նրանցից մի քանիսը հրաժարվել են խոսել լրագրողների հետ, իսկ մյուսներին հրավիրել են Քննչական կոմիտե։

Oragir.News-ը զրուցել է նաև այլ ծնողների, աշակերտների ու գյուղացիների հետ, որոնք տեսախցիկի առաջ խոսել չեն ցանկացել։

«Լսել եմ, որ երեխաների շուրթերին ինչ-որ նյութ են քսել, թե ինչ՝ չգիտեմ»,- ասաց բնակիչներից մեկը։

Մյուսը հավելեց. «Միայն Մխչյանի դպրոցը չէ, ամբողջ հանրապետությունում նույն վիճակն է, դպրոց են բերում ու տարածում՝ փող աշխատելու համար»։

Oragir.News-ը այցելելեց նաև բռնության ենթարկված երեխայի տուն, սակայն նախաքննական գաղտնիք չբացահայտելու պատճառով ընտանիքի անդամները հրաժարվել են հարցազրույց տալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում