Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:58 13-05-2025

7 տարի լինելով իշխանություն՝ մնացել եք hայհոյող ընդդիմություն. Արթուր Խաչատրյանը՝ իշխանությանը

Ինձ հետաքրքիր է, թե մենք ինչի՞ ենք հայտնվել այս վիճակում, որ յոթ տարի իշխանություն լինելուց հետո Փաշինյանը և իր թիմը հպարտանալու որևէ բան չունեն և փչացած պատեֆոնի, խազած, փչացած պլաստիկան են էլի դրել՝ կոռուպցիա, կոռուպցիա, կոռուպցիա, կոռուպցիա։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Այստեղ ձեր խմբակցության պատգամավորներից մեկն այսօր մի լավ հարց տվեց, ասաց՝ մի հատ բարձրագոչ դեպք կարո՞ղ եք ասել։ Վստահ չեմ, որ պարոն Նահապետյանը նշեց։ Այս միայն անհասցե, դատարկ մեղադրանքներ են տեղում։ Եվ դա անում են գիտակցված, որովհետև եթե իրենք կոնկրետ ինչ-որ բան կարողանային գտնեին կամ ուզենային, իրենք դա կանեին, բայց դա իրենց շահերից չի բխում։

Այդ դեպքում ցանկացած բանական մարդ կվերկենա և կասի՝ լավ, այսպես բոլորին մեղադրում եք, հիմա պարզվեց 100 մեղադրանքից երեքը ճիշտ են, այն չորրորդը կարող է ճշտոտա, բայց դե թող մի քիչ ավելի լավ քչփորեն, բա այն 96-ը։ Եվ քանի որ դա չեն կարողանում անեն կոնկրետ, կամ չեն ուզում անել, այ այս ֆոնն են պահում՝ բոլորը կոռումպացված են, ով նախկին է եղել, կոռումպացված է եղել։ Հլը մի հատ նայեք ձեր կառավարության մեջ նախկիններից քանի՞ հոգի մարդ կա: Ձեր կուսակցության մի տեղակալը նախկին Հանրապետական է, մի տեղակալը նախկին ԲՀԿ-ական է»,- նշեց պատգամավորը:

Ապա նա դիմեց իշխանությանը՝ ասելով, թե մի հաջողություն մասին բարձրաձայնեն, չկա այդ ամեն ինչը, չկա։ «Դրա համար սկսում է այս ամեն ինչը, բոլորը թալանչի են, բոլորը հանցագործ են, բոլորը այս են, բոլորն այն են: Ի՞նչ բացահայտեցիք, բա ասում եք հեսա, գալու ենք, բացահայտելու ենք, էդ էլ չեք կարողացել անել, չեք կարողացել անել, դրա համար այսպես գնում է այդ փչացած պատեֆոնը, թալանել են, գողացել են, թալանել են, գողացել են, իսկ այսօրվա դեպքերի մասին, այսօրվա աղաղակող փաստերի վրա աչք եք փակում, ընկնում եք ջղաձգումների մեջ»,- նշեց նա:

Հիմա անդրադառնանք շինարարությանը։ Այն, որ շինարարության այս գերտաքացած շուկան ական է տնտեսության տակ, քիչ-քիչ կսկսենք զգալ անշարժ գույքի գները սկսում են ընկնել, գործարքների ծավալները պակասել են։ Բանկերի դեպոզիտային պորտֆելի մեկերորդը հիփոթեքի մեջ է, պատկերացնո՞ւմ եք, դա ինչ ռիսկի կոնցենտրացիա է։

Ապա նա խաղաղության օրակարգից հարցրեց: «Խաղաղության օրակարգից ի՞նչ կա։ Մի քանի օր առաջ Արարատ Միրզոյանն ասում էր, դե լավ լուրի ենք սպասում. թախտին նստած բախտին է սպասում։ Կա՞ ինչ-որ բան, չկա: Չկա, որ գաք ասեք այսպես ռեալ ինչ-որ մի դրական ազդակի ենք սպասում: Դա չունեք և անում եք այն, ինչը ձեզ մոտ ստացվում է ամենից լավը՝ քննադատել, վիրավորել, մեղադրել և զրպարտել, որովհետև դուք յոթ տարի լինելով իշխանություն, ձեր էությամբ մնացել եք դեստրուկտիվ, ապակառուցողական, հայհոյող ընդդիմություն»,- շեշտեց նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում