Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:57 13-05-2025

Մոսկվայի հայերը բողոքում են, որ հյուպատոսությունում իրենց բոմժի տեղ են դնում. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մոսկվայում բնակվող, աշխատող իմ ծանոթ տավուշցին այսօր Ռուսաստանի մայրաքաղաքից զանգահարեց, հայտնեց, որ Մոսկվայի Արմյանսկի նրբանցք, 2 հասցեում գտնվող ՀՀ հյուպատոսությունում հայաստանցիներին վերաբերում են շատ վատ, որպես բոմժերի։ Նրա պատմելով՝ իր ընկերոջը վտարում են Ռուսաստանից, նա մտել է ՀՀ հյուպատոսություն, որտեղից նրան դուրս են արել, ասելով, որ նա գնա ու առցանց գրանցվի հյուպատոսություն, իսկ առցանց տեխնիկապես շատ դժվար է գրանցվել, առցանց գրանցվելու դեպքում լավագույն պարագայում հյուպատոսություն կարող ես մտնել մեկուկես ամիս հետո։ Իսկ այդ ընթացքում ՀՀ քաղաքացին Մոսկվայում ինչպե՞ս կարող է ապրել առանց աշխատանք, իրավապահների կողմից բռնվելու վախով։ Տավուշցու ասելով՝ զինակոչային տարիքի երիտասարդը ՀՀ հյուպատոսություն է մտնում փաստաթղթերը կարգավորելու, Հայաստան ծառայության մեկնելու համար, սակայն նրան մերժում են, պահանջում առցանց գրանցվել, իսկ այդ ընթացքում ժամկետային ծառայությունից խուսափելու համար Հայաստանում կարոդ են նրա հանդեպ քրեական վարույթ հարուցել։

Ծանոթս պատմեց, որ որոշ հայաստանցիներ հյուպատոսությունում երկար քաշքշուկներից խուսափելու համար մտածում են ներկայանալ ոստիկանություն, որպեսզի Ռուսաստանի ոստիկանությունը Ռուսաստան նրանց մուտքի արգելք դնի, նստեցնի ինքնաթիռ ու վտարի Հայաստան։ Տավուշի մարզի բնակիչն ասաց, որ հյուպատոսությունում «վիզա խփելու» կամ այնտեղից աշխատավայր տեղեկանք ներկայացնելու ՀՀ քաղաքացիների խնդրանքները հյուպատոսությունը մերժում է, վերստին պահանջելով հյուպատոսություն առցանց գրանցվել»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում