Ներքին 1 տարի առաջ - 18:17 08-05-2025

Առերևույթ առկա են վարչապետի հոգեկան առողջությունը, հետևաբար՝ հետագա պաշտոնավարման իրավաչափությունը կասկածի տակ դնող բժշկական փաստեր

Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ-ում հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ հայտարարություն է տարածել «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ը.

«2025 թ. մայիսի 8-ին Ազգային ժողովում արձագանքելով ընդդիմադիր պատգամավորի հարցին՝ կապված կոռուպցիայի և անպատժելիության հարցերի հետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր ձայնով դիմել է պատգամավորներին և հայտարարել, որ պատրաստ է «ԱԱԾ պադվալ ուղարկել» ընդդիմադիրներին։

Մենք խորը մտահոգություն ենք հայտնում երկրի ղեկավարի նման վարքագծի առնչությամբ և այն որակում որպես հակաբնական, հակաժողովրդավարական ու խիստ վտանգավոր դրսևորում։ Նմանատիպ հայտարարությունները.

1) Ոտնահարում են Սահմանադրությամբ երաշխավորված իշխանությունների տարանջատման և ժողովրդավարական կառավարման սկզբունքները։

2) Հակասում են առողջ բանականությամբ, Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված՝ պառլամենտարիզմի, խոսքի ազատության, քաղաքական դիսկուրսի նկատմամբ պետության չեզոքության հիմնարար սկզբունքներին։

3) Ցուցադրում են պատրաստակամություն՝ պետական անվտանգության մարմիններն օգտագործելու որպես քաղաքական ճնշման գործիք։

Պնդում ենք է, որ «ԱԱԾ պադվալ» եզրույթն ինքնին ունի բռնության, խոշտանգման ու հաշվեհարդարի ենթատեքստ, և երկրի ղեկավարի կողմից այդ եզրույթի կիրառումը ինքնին անընդունելի է։ Մենք հայտարարում ենք, որ.

1) Պատգամավորների, մյուս ընդդիմադիրների նկատմամբ ցանկացած իրավական գործընթաց այսուհետ կարող է և պետք է դիտարկել վարչապետի նշած «ԱԱԾ պադվալ ուղարկելու» սպառնալիքի համատեքստում։

2) Նիկոլ Փաշինյանի նման բառամթերքը, անհավասարակշիռ ու անկանխատեսելի վարք ու բարքը խզում են նրա կապն իր ունեցած իրավական պարտավորությունների հետ։

3) Առերևույթ առկա են վարչապետի հոգեկան առողջությունը, հետևաբար՝ հետագա պաշտոնավարման իրավաչափությունը կասկածի տակ դնող բժշկական փաստեր»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր