Ներքին 1 տարի առաջ - 14:44 08-05-2025

Եթե պաշտոնն ընդունեմ, կասեն՝ միլիարդատեր եմ. Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանն այսօր՝ մայիսի 8-ին, հրավիրել է ասուլիս՝ ներկայացնելու ՆորՆորքի թաղապետի մասնակցությամբ ծեծի է ենթարկվելու սկանդալային միջադեպի մանրամասները։

«Շահարկվում է, թե ես և պարոն Մանուկյանը պահանջել ենք թաղապետի հրաժարականը։ Մինչդեռ որևէ մեկը չի կարող ներկայացնել որևէ հրապարակում, որտեղ մենք նման պահանջ ենք արտահայտել։ Ընդհակառակը՝ դա այնպիսի հարց է, որն անգամ քննարկման ենթակա չէ»,- ելույթի ժամանակ ասաց Արթուր Չախոյանը։

Նա հավելեց նաև, որ իրականացրել է քաղաքական ակցիա, և ոչ ոքի չի սպառնացել, որևէ մեկի չի ծեծել։ Պարզապես քաղաքական գնահատական է տվել այդ արարքին, և քաղաքական միջավայրում դա դատապարտելի չէ։

Դեպքի վերաբերյալ իրականացվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն այն կայացել է ուշացումով, երբ արդեն կապտուկներն անցել էին։

«Ես ունեմ սկզբունքներ և արժեհամակարգ։ Տարբեր ժամանակներում ստացել եմ բազմաթիվ առաջարկներ զբաղեցնելու պաշտոններ, սակայն մշտապես մերժել եմ դրանք, քանի որ հակասում են իմ համոզմունքներին։ Ես այդ առաջարկները դիտարկում եմ որպես ինձ լռեցնելու փորձ։ Եթե ես ընդունեմ պաշտոն, ապա պիտի լռեմ, իսկ դա իմ ճանապարհը չէ։ Առաջարկի ընդունումից հետո ԱԱԾ-ն կարող է գալ ու ձերբակալել՝ ասելով, թե միլիարդներ եմ թալանել, կհորինեն մի հոդված, կտանեն, կդատեն»,- նշեց Արթուր Չախոյանը։։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ՆորՆորքի թաղապատերանի շենքում Արթուր Չախոյանը թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի և թաղապետարանի աշխատակիցների կողմից դաժանաբար ծեծի է ենթարկվել, որից հետո ոստիկանները նրան բերման են ենթարկել։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից