Արտաքին 1 տարի առաջ - 10:24 07-05-2025

Վատիկանում մեկնարկում է կոնկլավը՝ Հռոմի նոր պապին ընտրելու համար

Ամբողջ աշխարհից ավելի քան 130 կարդինալներ հավաքվել են Վատիկանում և այսօր՝ մայիսի 7-ին, կսկսեն նոր քահանայապետի ընտրության գործընթացը։ Աայս մասին հաղորդում է BBC-ն։

Առավոտյան Սուրբ Պետրոսի տաճարում պատարագից հետո, կեսօրին կարդինալները կգնան Սիքստինյան կապելլա, որպեսզի իրենց ձայնը տան նախընտրած թեկնածուին։ Մատուռ մտնելուց հետո կարդինալներն այլևս ոչ մի հաղորդակցություն չեն ունենա արտաքին աշխարհի հետ, մինչև չընտրվի Հռոմի նոր պապ։

Այնուհետև բոլորը կսպասեն այնքան, մինչև Սիքստինյան կապելլայի ծխնելույզից ծուխ դուրս կա։ Եթե ծուխը սև լինի, ուրեմն հաջորդ օրը կրկին քվեարկություն կլինի, իսկ եթե սպիտակ ծուխ ելնի ծխնելույզից, ուրեմն կաթոլիկ եկեղեցին նոր առաջնորդ ունի։

Ապրիլի 21-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվանից հետո կարդինալները կընտրեն 267-րդ պապին։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից